Սերյոժայի մահվան լուրից հետո համացանցով փոքրիկ Գոռին օգնելու կոչերն ամենուր էին.. բանականաբար ես նույնպես միացա
կարդալ այստեղ
Գոռին հաշված օրեր էին մնացել ամեն ինչ շատ ծանր ու բարդ էր..
բայց փառք ԱՐարչին ու ազգիս Գոռին անհրաժեշտ գումարն արդեն կա :) դրահամաքն դադարացված ա :)
Սա էլ «Օգնենք փոքրիկ Գոռին» կամավորականների տարածած բարի լուրը
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐ: Սիրելի հայրենակիցներ մենք պաշտոնապես հայտարարում ենք ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ: Այսօր, իր ծննդյան օրը, կատարվեց Գոռի ամենացանկալի երազանքը: Այժմ փոքրիկն առանց օր կորցնելու կարող է մեկնել վիրահատության: Հենց ծննդյան օրը <Նվիրիր կյանք> բարեգործական հիմնադրամը , հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը: Բացի այդ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը: Փոքրիկի ծնողները և հարազատները իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց , ովքեր ընդառաջեցին և իրենց լուման ներդրեցին երեխայի կյանքը փրկելու համար: Շնորհակալություն բոլորին:
Մեծ շնորհակալություն առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նաև բոլոր այն անծանոթներին, ովքեր իրենց հոգացավությամբ փոքրիկի ծնողների կողքին կանգնեցին և հավատելու հույս տվեցին: Շնորհակալություն Անի Քոչարին հետևողական կերպով ընդառաջելու և փոքրիկի ծնողներին մեծ աջակցություն ցուցաբելու համար: Շնորհակալություն բոլորի աղոթքների համար: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻՆ: ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ, ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ՔՈ ՎԵՐՋԻՆ ԱՅՍՉԱՓ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՈՎ ԼԻ ԾՆՈՒՆԴԸ:
No comments:
Post a Comment