Որոնում/search

23.1.15

հունվարյան խառը մտքեր

Մանկությանս ամենա սպասված ու սիրված ամիսնը հունվարն էր..
ազգովի մի տեսակ ավելի բարի ու հանդուրժող ենք դառնում իրար նկատմամբ..
Ամանորյա տոները, սուրբ ծննունդ ու հետտոնյա տոնական մթնոլորտն էի սիրում.. Երևանիս սիրուն տոնական լույսերն ու հրապարակում հայտնվող տարբեր գույների ձմեռ պապիկներն
Հարազատների, բարեկամների ու հարևանների հավաքները.. շնորհավորանքներն ու իրար հիշելու պարտականությունները որ կապված էին հունվարի ու հունվարյան տոների հետ
Ուսանողական տարիներից սկսած հունվար ամիսն իմ մոտ ասոցացվում ա Բաքվի ջարդերի հետ.. 
Արմենիկենդի ու հայկական հետքի վերացման, փախստականների վերապրածներն անգիր արած պատմությունների ու օրերի հետ 
երբ արդեն հասկացա թե ինչի էինք ծնողներիս ուսերին նստած գնում հրապարակ ու ինչ էին խոսում հրապարակում հավաքված մարդիք.. ինչի էին մեծերը լացում ու վատանում ..
Հիմա ես ամեն հունվար ցավում եմ որ մենք քիչ թե շատ մոռանում ենք դա 
2015ն իմ համար ահավոր ա սկսվել.. հարազատի կորուստ
ՀՀում կատարված Ավանեսյանների ընտանիքի ջարդը
23 օրվա մեջ ունենք 12 զոհ սահմանում..
«մայդանի սինդրոմով» վարաքված հայ հասարակության մի զանգված` որոնք պատրաստ են ամեն ինչում մեղադրել երկրի ղեկավարներին մարդկանց դուրս հանելով «հայը հայի դեմ» առանց ստույք առաջարկների

իրականում մեզ հիմա պետք ա միասնություն, համբերություն ու ամենակարևորը զգոնություն
ոչինչ պատահական չի լինում.. 2015ին մեր թշնամին ամեն ինչ կանի որ մեր հայերիս հոգին կոտրի .. պառակտի ու վախ առաջացնի 
հույն տատիկս մի մեզ սովորացնում էր` վիշտը մեր մեջ պահել ու ցույց չտալ որ կոտրված ես..
երբեք չեմ կարողացել դա անել.. բայց շատ լավ հասնաում եմ որ ՊԱՐՏԱՎՈՐ ենք ուժեղ լինել ազգովի ու չկոտրվել.. ցույց չտանք որ մեզ արդեն մի քանի օր ա հոգևոր սպանդի են ենթարկում..  հանուն զոհվածների պիտի ԱՊՐԵՆՔ ու միասնական ուժերով իրար ուժ տանք ապրելու.. չմոռանալով մեր վիշտն ու մեր թշնամուն
«Սուքն հավերժ է, երբ պայքար չկա»
Մովսես Գորգիսեան
նկարները արել եմ Դանիայի ՀՀ դեսպանատան բակում

No comments:

Post a Comment