- Ե՞րբ եք սկսել երգեր գրել և ի՞նչու Fason:
- Ես Կոլյա Շահգելդյանն եմ, կեղծանունս՝ Fason, որը միջազգային բառ է կարելի է ասել: Նշանակում է՝ ճաշակ (շատ տարբերակներ կան իմաստային առումով, բայց ես ճաշակ իմաստով եմ ընտրել), իսկ իմ ճաշակը ռեփն ա ու փորձում եմ մատուցեմ: Երգեր սկսել եմ գրել 2002 թվականից ուղղակի ընենց տեղ էինք ապրում, որ էն ժամանակ հնարավորություն չունեի ձայնագրվելու, դա երազանք էր միայն....
- Որպես ժամանակակից երիտասարդ՝ ի՞նչ եք կարծում՝ ովքեր են կամ ինչ երևույթներն են Հայաստանի արտաքին ու ներքին թշնամիները:
- Ով կամ ինչ կոչված ներքին թշնամիներն ավելի վտանգավոր են, քան արտաքինները...Ներքին թշնամանքն ինքն իրեն չի առաջանում...Գոյություն ունեն Անդրոիդներ, որոնք վիրուսի նման տարածում ու մարդկանց ներսում ամուր սերմանում են դրանք: Հասարակ օրինակ՝ մեզանից շատերը արդեն սկսել են թույն շնչել մարդու հանդեպ միայն նրա ԾՆՆԴԱՎԱՅՐԻ պատճառով: Իսկ արտաքին թշնամիները, իմ կարծիքով, էական դեր չեն խաղացել ու չեն էլ խաղա, մենք բնությունից ի ծնե ստացել ենք ամուր կամք ու գոյատևման յուրօրինակ մեթոդ:
- Հաճախ քննադատում են արդի երգերում խոսակցական լեզվի ու անպարկեշտ բառերի օգտագործումը: Ի՞նչ եք կարծում՝ որ ոճի երգերում են դրանք թույլատրելի և արդյո՞ք հեռուստատեսությամբ ցուցադրելու համար են:
-Ոճը, կարծում եմ, էական չէ, եթե ես հայհոյում եմ, դա պարտադիր այնքան ճիշտ ու տեղին պիտի լինի, որ լսողն ինքը ասի՝ ՏԵՂԻՆ էր: Խոսակցական ասվածին ես նայում եմ՝ որպես պահի թելադրած անհրաժեշտություն, կախված թե ինչ միջավայրում ես: Հեռուստատեսությամբ ցուցադրելը կամ չցուցադրելը եղանակ չի փոխում, որովհետև եթե մարդ ուզում ա էդ տենա, հաստատ կտենա, ցույց տան, թե չէ...ինքը կամ համացանցով կնայի կամ կլսի կամ էլ մեկի հեռախոսից կքաշի
- Որքանո՞վ եք օգտագործում համացանցի ու սոցցանցերի հնարավորությունները Ձեր ունկնդիրների հետ շփվելու ու սեփական ստեղծագործությունները տարածելու համար: ---
- Ճիշտ կլիներ ասել՝ բացի դրանից ուրիշ ինչ միջոց ունես Էլ)))))) ինչ ես եմ անում, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով չես լսի: Համացանցը միակ տեղն ա, որտեղով որ ես ազատ շանս ունեմ բոլորին տամ իմ ասելիքը ու ինձ ոչ ոք փակագծերի մեջ չի դնում: Իմ ստեղծագործությունների բնույթը շատ-շատերին դուր չի գալիս, գուցե նրանից ա, որ ես ես ասում եմ էն, ինչի մասին շատերը գերադասում են լռել: Մի բան հաստատ գիտեմ՝ համացանցը իմ ստեղծագործությունները տարածելու միակ միջոցն ա.... դեռ:
- Ի՞նչ եք կարծում՝ ներկայումս ինչ մարտահրավերներ կան հայ երիտասարդի առաջ, աշխարհն արագ զարգանում է, պետք է համընթաց քայլել աշխարհի հետ, դրա հետ մեկտեղ էլ սեփական մշակույթն ու պատմությունը գիտենալ, որպեսզի ինքնությունը չկորցնենք: Բարդ չէ՞...
- Կարծում եմ՝ եթե մենք հետևենք այդ արագ զարգացմանը, գուցե վթարի ենթարկենք մեր հայ կոչված լինելու տարիների չարչարանքը: Եթե ցանկացած բան անես պատմությանդ և մշակույթիդ պահանջների հետ հարմարեցված, ասեմ, որ չես կորցնի, հակառակը՝ կստեղծես նորը, որը թույլ չի տալիս մոռանալ հինը:
- Ձեզ համարու՞մ եք հայրենասեր, և ընդհանրապես հայրենասիրության մասին շատ են խոսում ու բարձրաձայնում, ի՞նչ է հայրենասիրությունը՝ պարտք, թե՞ ներքին զգացում:
- Իսկ ի՞նչ եք կարծում ՝ ամեն երկու ամիսը մեկ, մեկ ամսով Արցախի ամենաբարձր կետում սահման պահելը հայրենասիրություն է՞, թե՞ չէ: Հայրենասիրությու՞ն է արդյոք այն, որ 2000 թվականից Արտաշատից եկել ու բնակվում եմ Արցախի Նոր Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում: Հայրենասեր միայն իմ ստեղծագործածով ու ասվածով չեմ...Միշտ ասել եմ, որ ասելը անելու հետ կապ չունի: Հայրենասիրությունը երևույթ է, որը պահանջում է ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ու ոչ թե խոսք:
- Կպատմե՞ք Ձեր նոր երգի մասին: Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:
- Ուզես Չուզես-ը իմ նոր երգն է լինելու: Երգը հայ ազգի ներկա վիճակի ու սպասվող արդյունքի մասինա: Լինելու է ներկայիս հայ անհատի մտածելակերպի ու ձգտումների մասին և ընդհանրապես հայության անուշադրության մասին, հիմա կա մի հատ թունավոր գաղափար, որը մեզ գուցե մարիոնետկա դարձնի, եթե հետևենք դրան... Ստեղծագործական ծրագրերիս հետ կապված ամեն ինչ էնքան բարդ ա, որ որ ես ինքս էլ չեմ պատկերացրել: Չկա մեկը, որը ցանկություն ունենա օգնել կամ աջակցել, ինձ չէ, այլ հայրենասիրական գաղափարներիս տարածմանը: Փառք Աստծո, ինձ անձամբ օգնություն պետք չի, ես ծառայում եմ բանակում ու բանակը բավարարում է իմ գումարի պահանջները:
- Ի՞նչ կմաղթեք հայ երիտասարդներին:
- Շարժվել սեփական պատմության ճանապարհներով, և չմոռանանք բոլոր նրանց, ովքեր քարքարոտ լեռներով մեր համար հարթ ճանապարհ են ստեղծել: Fason
HALALA QEZ FASON JAN NATURI KSPASENQ <> RAP-IN
ReplyDeleteHalala... Liq@ ban ka qaxelu hay jahelutyan hamar... Chnayac vor Fason jan ete ergert lsum en ergerumt aveli shat qaxelu ban ka...
ReplyDeleteuzes chuzes? hetaqrqira
ReplyDelete