Ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյանը, ով արդեն Բաղանիսի ու բաղանիսցիների բարեկամն է դարձել, հերթական աջակցությունն է ցուցաբերել սահմանամերձ գյուղին: Նրա ջանքերով Բաղանիսի միջնակարգ դպրոցի ''Պատմության և աշխարհագրության'' դասասենյակը համապատասխանում է իր անվանը:
Աշակերտներն այսուհետ ոչ միայն գրքերով կծանոթանան պատմության էջերին, կկարդան հայոց պատմության փառահեղ դրվագների մասին, այլ նաև հարակից նկարների, քարտեզների, պաստառների և այլ նյութերի միջոցով հաղորդակից կլինեն այդ ամենին: Հիշեցնենք, որ վերջերս ամերիկահայ մեր բարեկամի օգնությամբ Բաղանիսում լուծվել էր աղբահանության խնդիրը:


No comments:
Post a Comment