Որոնում/search

19.1.17

Հայկական ցեղասպանության հարցի քննարկումները Դանիական Ֆոլկեթինգում

Րոպեներ առաջ ավարտվեցին հայկական ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկումները Դանիական Ֆոլկեթինգում։
Նախագիծի հեղինակներն էին Նիկոյալ Վիլլումսենը (enhedslisten) և Ռասմուս Նորդքվիստը (alternativ)։ Սակայմ նախագիծը ներկայացրեցին Նիկոլայ Վիլումսենը (enhedslisten) և Ռենե Գէլը (alternativ):
Քննարկումների ընթացքում ոչ ոք չէր հերքում ցեղասպանության փաստը, բայց գերակշիռ մասը չէր ցանկանում քաղաքական գնահատական տալ։ Liberal Alliance և Dansk Folkeparti կուսակցության ներկայացուցիչները պնդում էին որ այդ հարցը չպիտի քաղաքականացվի.. չէի խրախուսում 《հայոց ցեղասպանություն》 կամ 《դատապարտում ենք.. 》 բառերի առկայությունը նախագծում։
Նշելով, դա պատմաբանների գործն է.. նախագծի ընդունումը ոչ մի դրական արդյունք չի ունենա Թուրքիայում ապրող հայերի կամ հայ թուրքական հարաբերություններում։
Նախագիծի հեղինակներից Նիկոլայ Վիլյումսենը փաստում և պահանջում էր՝ 《տարիներ առաջ Դանիական Ֆոլկեթինգը ընդունեց Հոլոքոստը դատապարտող բանաձևը՝ երկրում ունենք Հոլոքոստի զոհերի հիշատակի օր..ինչո՞ւ չենք կարող նույնը անել հայերի հարցում.. ինչո՞ւ ենք վախենում մահմեդական սուլթանից (ինկատի ուներ Էրդողանին) 》։
Քննարկումների ընթացքում առաջարկներ եղան վերանայել տեքստը, հեռացնելով տեքստի մեջից 《 դատապարտել.. հայոց ցեղասպանություն ..》 բառերը՝ որի դեպքում փոխվում էր բուն նախագիծը։ Վերանում էր հաբոց ցեղասպանության հետ կապված ամեն ինչ փոխարենը ստացվում 《քննադատում ենք Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բացակայումը .. կոչ անում բացել արխիվները..》։
Երկար քննարկումներից հետո չստացվեց գալ ընդհանուր համաձայնության..
Ըստ կանխորոշումների հունվարի 26ին կմերժվի բանաձևը։

No comments:

Post a Comment