Որոնում/search

8.12.16

Հրաշք սերունդ՝ Յուրա Աղաբալյան

Իմ սերունդը հաճախ է լսել մեծերից, որ կործանվում ենք՝ գնում դեպի անորոշության անդունդը։
Պատճառները շատ էին, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, ետխորհրդային դեպրեսիա.. մշակույթաին սով և արտագաղթ։
Ես հաճախ եմ ասում՝ հրաշք սերունդ ունենք՝ համառ մարզիկներ, սիրված երաժիշտներ և տաղանդավոր ու բազմակողմանի զարգացած սերունդ, որը քաջ գիտակցում է իր արմատների մասին .. և ազատված է խորհրդային ծանր ու օտար բեռից։
Այսօրվա հիաշք սերնդի ներկայացուցիչը՝ Աղաբալյան Յուրան է.. ով ծնվելով Հայաստանում իր կյանքի  մեծ մասն ապրել է Դանիայում։
Յուրան տասներեք տարեկան է.. հինգ տարի է ինչ զբաղվում է Աշիհարա Կարատեով.. այցելում Ռանդերս քաղաքի Կարատեի դպրոցը։ 
Բազում մրցանակներ է շահել հինգ տարվա ընթացքում, իսկ դեկտեմբերի երեքին նա վաստակեց իր առաջին մեծ մրցանակը՝ զբաղեցնելով Դանիայում առաջին տեղը Աշիհարա Կարատեով։ 
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։

No comments:

Post a Comment