Որոնում/search

28.12.16

Մեկս մեկով` գեղեցկուհի Աննան

Ոնց խոստացել էի.. սկսում եմ ներկայացնել իմ հրաշք ընկերներին։

Առաջինը սկսեմ Աննայից էստեղ հայտնի Anna Ghukas ից..

Նախ բացատրեմ թե ինչո՞ւ հենց իրենից..

Իմ ծանոթներից շատերն են Աննայով կամ հիանում կամ էլ հարց ու փորձ անում .. "Աննան իրո՞ք կա.. գոյություն ունի՞ .. թե դա բանակը գովազդող ֆեյսբուքյան ֆեյք է.." կան նաև մատից հոտ քաշող ֆեյսբուքահայեր ովքեր հավաստիացնում են որ նա իրականում չկա.. ուկրաինացու նկարներ են..
Ասեմ որ Աննան կա ։) իրական է.. բարդ է չէ պատկերացնել մեր իրականության մեջ խելացի.. հայասեր .. ազգանվեր .. սիրունիկ կին զինծառայող .. հենց դա է պատճառը որ ուզում եմ Աննայի մասին իմանաք.. ճանաչեք ու հաստատ կսիրեք իմ պնդաճակատ Աննային։

Աննան ծնվել է հասարակ ընտանիքում.. մայրը՝ ուսուսչուհի է հայրը՝ շինարար.. եղբայրը՝ թորքին է լռեցնում ու մեր խաղաղ քունը պաշտպանում։

Աննան 7 տարի մարզվել է արևելյան մարզարվեստով.. Զբաղվել լրագրողությամբ.. Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ սկսել է իր ծառայությունը .. մերժելով դրսում խոստացված պաշտոնը..։

Անշահախնդիր սեր .. դեպի ազգը.. հողն ու հայրենիքը։
Կյանքի իմաստը՝ ծառայությունն ու համազգեստը..

Երկտող Աննայից՝
Կուզեմ, որ ցանկացած պարագայում, ինչ անելանելի վիճակում էլ հայտնվի մարդը` իրա մտքում անգամ բացառվի հայրենիքը դավաճանելու փորձ անելը, մերժվի դա: Ու մեկ էլ ուզում եմ, որ հայը հայի հետ միշտ սպայկա լինի ու նախանձը երբեք չկարողանա քանդել մեր միասնականությունը:

No comments:

Post a Comment