Որոնում/search

1.12.16

Ոռոգման ջրի խնդիրը

Հարություն Մնացականյանի տրամադրած նկարն է .. ջրանցք, որով ոռոգում են տվյալ տարածաշրջանի բոլոր հողամասերը` մինչև Արարատյան դաշտավայր, սպասարկում է մի քանի հարյուր գյուղերի։ Վերևի աջ մասում կտեսնեք 2 աղբարկղ, հաշվի առնելով աղբարկղների դատարկությունը, փաստենք, որ տվյալ համայնքապետը նորմալ աղբահանություն է կազմակերպում, բայց գյուղացիները մինչև գարուն իրենց աղբը լցնում են ջրանցքի մեջ։ 
Խայտառակ աղտոտումից խուսափելու համար վերջին տարիներին բնակավայրերի մեջ ջրանցքի վերևի մասը ամբողջովին փակեցին, բացի այս հատվածներից։ Երբ գյուղատնտեսական սեզոնը սկսվում է ջուրը Սևանից թողնում են ,այս կեղտը բերում ինչ-որ տեղ խցանում է առաջացնում։ Արդյունքում մի քանի գյուղեր ոտքի են կանգնում ճանապարհ փակում , բոյկոտ ,կռիվ որ իրենց ցանած բերքը չորանում է, ու անխնա հայհոյում են գյուղնախարարությունից, ջրային կոմիտեից սկսած մինչև նախագահ..

No comments:

Post a Comment