Վազում էին բոլորը..
Երկու ժամ էր մնացել հյուրերի գալուն։
Տան տիկինը աջ ու ձախ էր վազում, նոր ձեռք բերած բույսերի թոռոմած տերևները փորձում տեսքի բերել։ Հետևելով այս ամենին նրա դեմքին մի պահ ժպիտ եկավ.. տերևները նմանեցրեց Տորբենի մազերին։ Նույն ձևով տան տիկինը փորձում էր ուղղել նրա երբևէ փարթամ մազեր հիշեցնող մի քանի մազը .. աջից ձախ, ձախից աջ .. հետ կամ առաջ.. մինչև որ վերջնականորեն չէր փակում այդ ամենը գլխարկով։
Կանայք, նրանք ամեն ինչ փորձում են ուղղել.. շտկել կամ էլ վերափոխել։
Երևի դրանով էր պայմանավորված Աստծու որոշումը՝ իսկզբանե ստեղծել Ադամին այլ ոչ թե Եվային..։
Հիմա էլ այս խեղճ բույսերը պիտի տառապեն ՝ ներկայանալով որպես 《էկոլոգիապես մաքուր》 բույսեր, սա էլի տան տիկնոջ միտքն էր։
Նման հանճարեղ մտքեր նրա մոտ ծնվում էին հաճախ՝ հիմնականում հակաճառելու ցանկությունից։
Այս անգամ դա տեղի ունեցավ փոքրերի այցից հետո.. Ուսուաչուհին էր տեղյակ պահել, որ նրանք 《եվրոպան առանց թափոնների》Եվրոպական ֆոնդային ծրագրի ներքո ձեռքի աշխատանքի դասին պատրաստվել էին, էկո հավերի համար թղթից ամանիկներ։
Մանչուկները չհասկանալով, թէ թափոնն ո՞վ է ու ինչու՞ է եվրոպան իրենց գրքեր ու մատիտներ տալիս թափոնի մասին, ստիպում հին թերթերն օգտագործել, այլ ոչ թե պահարանում գնված գույնզգույն ապրանքները որոնք դեռ մնացել էին 《մենք բոլորս գենդեռ ենք》ծրագրից։ Ինչևէ.. պատրաստված էր 40 《ամանիկներ》՝ թերթերով հաստ շերտ ստեղծված ինչ որ անհասկանալի տարրա։
Մանուկների գնալուց հետո Տորբենն ուրախ մռթմռթացել էր, վառարանում լավ կպչան կլինի այս ամենը.. և այստեղ ծնվել էր տան տիկնոջ հիանալի միտքը 《ոչ, մենք դա կվաճառենք՝ հյուրերին..》։
Արագ կարգով Տորբենը գնացել գնել էր ամենա մատչելի բույսերը ու հետ եկել։ Ժամանակի սուղության պատճառելով նրա 《 դարձյալ սխան ընտրելն ու ոչինչի պետք չլինելու 》 ազատ դասընթացը այսօր կարճ էր տևել .. Տան տիկինը ինքն էր բույսերը տարրաների մեջ դասավորել ու շարել հավաբուն տանող արահետի տարբեր մասերում։
Աչքերը հետևում էին տան տիկնոջը.. նա կարծես մտովի համոզում էր բույսերին չթոռոմել։ Տան տիկնոջ աչքերը հանդիպեցին իրեն։ Կանայք դա զգում են։ Հաշվարկելով շահույթը՝ փայլն աչքերին նա կարծես մի պահ ժպտաց և խոնարհվեց։
Շարունակելի
No comments:
Post a Comment