Որոնում/search

29.7.16

Լարված իրավիճակ Գյումրիում..

Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով, ովքեր մտնելով հանրահավաքի մասնակիցների միջև, փորձել են կռիվներ սարքել, իսկ ոստիկանությունը, կարգի հրավիրելու փոխարեն, հերթով բերման են ենթարկել, առևանգել հավաքվածներին: 
ոստիկանները, ոգեշնչված մայրաքաղաքի իրենց գործընկերների՝ մարդկանց ծեծուջարդի ենթարկելու գործելակերպով, անխնա ծեծի են ենթարկել աղջիկների, կանանց, քաշքշել էին Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, նրա ձեռքերին կապտուկներ կային: 
Ծեծելով, գետին գցելով, ուժասպառ եղած վիճակում բերման ենթարկեցին նաև երիտասարդներից մեկին՝ Վովա անունով: 
Ոստիկանության՝ «Մուշ» ու «Կումայրի» բաժանմունքներում բերման ենթարկվածների թիվը բավական մեծ է: 
ոստիկանները հարցերին , թե ինչ հիմքով եք մեզ բերման ենթարկում,պատասխանել են՝ սպասեք, հետո կասենք:

No comments:

Post a Comment