Որոնում/search

4.5.16

Արցախյան Գոյամարտի Կենդանի Հերոսները` Ռուբենն ու Արմանը


 Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր երկու 19-ամյա զինվերներ՝ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում, ըստ Մուրացանի հոսպիտալի պետ Ասատուրյանի` «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում»:

Այս երկու տղաները կարիք ունեն արտեկիր տեղափփոխվելու: Այս պահին երկուսի ծնողներն էլ խորհրդակցում են արտասահմանյան տարբեր երկրների բժիշկների հետ, որոնց կարծիքով այս տղաների վիճակը կարող ա փոխվել, ինչ-որ չափով վերականգնվել, եթե նրանց մեկ օր շուտ դուրս տանեն: 
Ի դեպ, գնդակը Արմանի կերակրափողն էլ ա վնասել ու տղան չի կարողանում ոչինչ ուտել, լուրջ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա: 
Ռուբենն էլ ընդհանրապես չի կարող շարժվել:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կողմից հրավիրվել ա խորհրդակցություն զինծառայողների ծնողների և մասնագետների մասնակցությամբ: 
Ուղիղ կապ ա հաստատվել Համբուրգի մասնագետների և Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ: Հիմա քննարկվում ա տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, կլինիկաների ընտրությունը և ժամկետները:

No comments:

Post a Comment