Նման դեղերն ի՞նչ գործ ունեն մարդկանց մոտ որ մի հատ էլ վաճառվեն.. Ես նորից համեմատում եմ Դանիական համակարգի հետ՝ ստեղ նման դեղերը ստանում են հաշվարկով.. ավելանալու դեպքում կամ եթե էլ կարիքը չկա .. դեղատները հետ են վերցնում ..ու օգտագործվում ըստ նշանակման՝ հիվանդի համար։
1. Քանակը՝ մեծ քանակով առնելը դառնում ա անիմաստ երբ գինը կամ դեղի որակը դեղատնից դեղատուն չի փոխվում։
2. Նշանակում՝ հայկական տարածված հիվանդություն կա՝ իրար դեղ նշանակել.. «վաայ Վալոդիկիս օգնել ա դու էլ քո Վազգենիկին տուր».. ստեղ նշանակումն անում ա միմիայն բժիշկը ու դու չես կարող առնել դեղ նույնիսկ եթե հարևանի «100 տարվա փորձառու» Ասյա ծոծյան ա ասել։
3. Թարմ դեղ՝ չկա նման «ֆենոմեն»..ստեղ «թարմ դեղեր չեն ստանում» .. ժամկետը գրված ա ու ՊՐԾ։
4. Բժիշկների համակարգում երևում ա, թե որքան դեղ եք դու ստացել ու երբ պիտի նորից ստանաք.. հարևանի Սոնայի համար դեղ ստանալը դառնում ա անհնարին։
5. 2016ից գործում ա ընդհանուր սիստեմ որով պիտի աշխատեն դեղատները..հիվանդանոցներն ու ընտանեկան բժիշկները։
Քանի որ երկրում դեղի տեղը կավիճ չեն վաճառում ու նման դեղերի ծախսը պետությունն ա հոգում՝ ամեն մարդ իր չափով խնայում ա..
Առողջ եղեք ազգ ջան.. մտքով են հայերի հետ եմ ովքեր չունեն գումար դեղ գնելու..
No comments:
Post a Comment