Որոնում/search

11.3.16

հայերը Դանիայում մեղադրվում են «էդքան ուժեղ չեն լինում»..

Արդեն մի քանի ամիս ա ինչ մեր հայ մարզիկները թեժ քննարկվող թեմա են դարձել Դանիական սպորտային թերթերում։ Իրականում հայերիս ու դանիացիներին սպորտային թերթերն անդրադարձել են հիմնականում ֆուտբոլային լուրերով՝ Յուռա կամ Ռոբերտ գովելով։ Հիմա թեման այլ ա՝ մեր փայլուն մարզիկների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում որ թույլ չտան նրանց մասնակցությունը։ Մեղադրում էին դոփինգի մեջ, պատճառաբանելով ՝ «էդքան ուժեղ չեն լինում», դոփինգի պատասխանը նեգատիվ էր։ էսօր էլ դատական գործում հաղթեցին, մեր մարզիկների շահերը պաշտպանող մարզիչը պահանջում ա Դանիայի շտանգանի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Իդեպ դատական գործում հաղթանակն թույլ ա տալիս հայազգի երեք մարզիկներին նորից մասնակցել։ Երևի շատերի մոտ հարց կառաջանա , թե ինչո՞ւ ա մարզիչը պաշտպանում հայ մարզիկներին։ Պատասխանն իրականում շատ պարզ ա ՝ որովհետև առանց մեր տղաների էս սպորտաձևը չէր զարգանա Դանիական Սվենբորգ քաղաքում, նրանք լավագույնն են, իսկ մարզիչն արդար դանիացի ա ով չի ուզում հանդուրժել անարդարությունը ու չի համաձայնվում՝ որ Դանիայում մասնակցելու իրավունք տրված ա միայն դանիացիներին։

No comments:

Post a Comment