Որոնում/search

13.2.16

Tushpa-A Մանկական հավաքածու / Made in Armenia

Մանկական հավաքածու Tushpa-A ից

Նախ ուզում եմ անվան մասին գրել
Tushpa-A  կամ Տուշպա մեր հին մայրաքաղաքներից։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ 
Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ 
Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել ա Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլի նորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն հողին հավասարեցրին մեդիացիները։ 
Իսկ հիմա Tushpa-A առաջարկների մասին
Վերմակ, ներքնակ (դոշակ) ու բարձ
Պարունակությունը 100% ոչխարի բուրդ (գզված) կամ սինտիպոն
Բարձը` բամբակյա։
Երեսը՝ բամբակ, սատին, ատլաս և այլն։
Չափսերը՝ օրորոցային (հնարավոր է կարել ցանկացած չափսի)։
Առավելություն՝
ա) բուրդը հատուկ մեքենայի միջոցով գզվելուց հետո վերածվում է ամբողջական զանգվածի, որը հաղորդում է միաժամանակ ճկունություն ու առաձգականություն։
բ) Լվացվում է լվացքի մեքենայով։
Գինը՝ 18.000 դրամ 

No comments:

Post a Comment