Անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:
Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:
Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերակագնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը և դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրումը:
Մենք պահանջում ենք ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից.
- զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից
- եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել “հայկական քրիստոնեական եկեղեցի” անվանումը
- ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շիրանարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները
- զերծ մնալ Վրաստանի եւ Հայաստանի միջև մշակութային հակամարտության հարահրումից
Վստահ ենք , որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերակագնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում:
Քանդակագործության Ազգային պարկ թանգարան
No comments:
Post a Comment