Որոնում/search

9.1.16

Ափսոսում եմ..

Ես ափսոսո՜ւմ եմ,
Շատ եմ ափսոսում,
Որ մարդու միջից մարդը մեռել է,
Որ մարդու միջի խիղճը սառել է,
Մարդը կենդանի՝ մահը հաղթել է:

Ես ափսոսո՜ւմ եմ .....
Որ հորովելը հանդում լռել է,
Որ խռովելը անգամ ... փողով է,
Երգը, որ առաջ համ ու հոտով էր,
Հիմա մոլորվել, հանգը կորցրել է ....
Տերն իր հավատը խաչին է հանել,
Խաչը մեղքերից կողաշրջվել է,
Երկինքն իր գույնից սաստիկ ամաչել,
Հողին խառնվել, ու հող է դարձել:
Տերը մեր առաջ դատապատրյալ է ....
Մարդը դատավոր, մարդը՝ անպարտ է ....
Ես ափսոսում եմ,
Որ տգետները պաշտոնավոր են,
Որ ժողովուրդը աղանդավոր է,
Որ մարդը ... Ասե՛ք, մարդը էլ ո՞վ է .....
Ես ափսոսո՜ւմ եմ,
Շա՜տ եմ ափսոսում,
Որ հանգավորումս արդեն սպառվում է,
Որ միտքս համառ՝ իմ մեջ եռում է,
Իսկ այս գրիչը ... արդեն լռում է .....

Եվ ափսոսո՜ւմ եմ,
Որ ինձ ասում եք՝
Խոսքդ տարիքիդ գերազանցում է,
Ու ինձ չեք ներում այս հեռացումը,
Այս ափսոսանքն ու ճշմարտությունը ......

Հեղինակ՝ Անի Հովեր
28.10.2015թ.

No comments:

Post a Comment