Որոնում/search

29.1.16

Թիմային / անհատական աշխատանք

Ես երևի հակված եմ ավելի շատ անհատականի, 
երբ հարցը հայերի հետ աշխատանքի մասին ա.. օտար ազգի հետ թիմայինը։
Պատճառներն ու հետևանքները բնականաբար կան.. 
հիմա փորձեմ լավ ու վատն իմի բերել։

Սկսենք պատճառներից։
  • Ես իմ արած աշխատանքին վերաբերվում եմ լուրջ .. պատասխանատվությամբ .. շատերը կասեն հիվանդագին, բայց իմ համար դա հիվանդագին չի այլ ինքնաբուխ՝ հարգանք արածդ գործի նկատմամբ։
  • Իմ համար էական  չի ժամանակ ու միջոց .. Ես դեմ չեմ աշխատել երկար ու եթե գտնեմ որ արժի ժամանակը կտրել ընկերներիցս կամ ընտանիքիցս հանուն աշխատանքի.. ես դա կանեմ։
  • կարող եմ ներդնել իմ գումարը առանց հետ ստանալու ակնկալիքի՝ պարզապես որ վերջնական արդյունքը լինի նենց ոնց ես եմ ակնկալում։
  • Ես սիրում եմ ամեն ինչ օրենքով անել՝ կարևոր ա իմանալ անելուց առաջ թե դա ինձ ուր կտանի ու ինչո՞ւ։
  • Ես պիտի ասածիս մեջ իմաստ կամ գաղափար գտնեմ
  • Իմպուլսիվ բնավորությանս հակառակ ես սիրում եմ իմ աշխատանքն ու քայլերս աշխատանքի մեջ պլանավորել։ Ունեմ իմ ստռուկտուռան ու պլան Բ եթե Ա'ն ձախողվի..
  • Տանեմ չեմ կարողանում անակնկալներ կամ պատասխանատվությունը թողնել մեկի վրա ում քայլերի մեջ ես վստահ չեմ։ Դա նույն ա որ թողնես բախտի քմահաճույքին ու արածդ գործը չգնահատես։
  • Տեր վռազ՝ սա իմ մասին ա։

Հիմա վատ կողմերը.. չնայած վերոնշյալ կետերում էլ կարող եք գտնել վատ կողմեր։
  • Ամեն ինչի պատասխանատվությունը քո վրա ա՝ հեշտ ա սթրեսի մեջ հայտնվելը։
  • Ընտանիքին ու ընկերներին բնականաբար դուր չի գալիս քո բացակայությունը՝ ինչքան էլ փորձես մեկ ա դու ինչ որ չափով էդ ժամանակը իրենցից ես վերցնում ու հատկացնում աշխատանքին։
  • Մենակ աշխատելով սահմանափակում էս քո արածն ու մտահաղացումները՝ սիրում եմ հայկական 《ցախավելի առաքը》 ու դանիական brainstormը։
Անցնենք թիմային աշխատանքի լավ ու վատին
  • Իրավունք չունես պահանջելու որ աշխատանքին նույն ձևի վերաբերվեն ոնց դու .. իրավունք չունես պահանջելու որ տրամադրեն կամ նվիրվեն նենց ոնց դու՝ չէ որ շատերի համար դա հիվանդագին ա կամ 《դու ազատ էս մենք չէ.. այ որ ընտանիք ունենաս..》.. հետևություն՝ անհնար ա  պահանջել որ նույն (ըստ իրենց) զոհաբերություններին (ըստ ինձ) պարտականությունների ու պատասխանատվության գնան / զգացում ունենաս։
  • Թիմային աշխատանքի մեջ եթե թիմը չունի նույն դինամիկանու աշխատանքային մոռալը աշխատանքն առաջ չի գնում (ըստ ինձ.. ) դոփում ա տեղում .. վատնելով ահռելի ռեսուրսներ ու ժամանակ։
  • Գլուխպայողները կամ նրանք ում աշխատանքը չի հետաքրքրում ավելի շատ թիմի մեջ գտնվելն ա գրավիչ առաջացնում են ոչ առողջ դինամիկա վատագույն դեպքում՝ կանգ։
  • Մտահաղացումների սահմանափակում՝ քանի որ չկա ցանկություն պատասխանատվություն ու պարտականություն ..
  • Դինամիկ թիմը՝ էստեղ բոլորը իրենց լուման են ներդնում։ Ամեն մեկը իր չափով բայց անում ա ..
  • ստեղ կարևորը ցանկությունը չի այլ պատասխանատվությունն ու պատրաստակամություն ա .. Ու գաղտնիքը բոլորովին նրա մեջ չի որ բոլորը շատ ժամանակ են հատկացնում աշխատանքին։ Չէ պարզապես լուրջ են վերաբերվում.. պատասխանատվությամբ
  • դինամիկան չեն փորձում կանգնեցնել կամ հետ շարժել .. չեն փորձում իրար դեմ աշխատել.. սա թիմ ա որն գիտի ուր ա գնում ու ինչի։
Ու էրնեկ նման թիմում աշխատողներին։

No comments:

Post a Comment