Ազար Մահլուջյանը՝ արմատներով պարսիկ (հետո ինչ որ անունն ուրիշ բան ա հուշում) հայերի հետ մեկտեղ մասնակցում էր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված օրվան Շվեդիայում:
Արևմտյան Հայաստանում բնակվող հայերի մեկուսացված լինելու թեման շատ երկար ու բազմակողմանի ա.. ես ինքս դեռ չեմ հասել են աստճանի որ կարողանամ հանգիստ ընդունել կամ հասկանամ քեզ..
Միգուցե կգա մի օր, երբ ես ավելի պատրաստ կլինեմ հասկանալ քո նվիրվածությունը դեպի մի երկիր որն մեզ (քեզ ու ինձ) զրկեց արմատներից..երկրից ու ջնջեց ապահով ապագա ունենալու բոլոր հնարավորությունները։
Երկիր որը քեզ զրկեց իմ հետ հայերեն խոսելու հնարավորությունից.. քո մայրենին դարձնելով թրքերենը..
Դու նեղվում էս երբ ես ասում եմ թրքերեն. .քո համար դա դարձել ա անբացատրելի հարազատ լեզու. . Իմ համար անհասկանալի զզվելի մի լեզու իսկ քո սերը դեպի լեզուն .. դեպի դրոշը որի տակ սպանեցին պապիդ.. փաղցրեցին տատիդ.. դա դեռ անբացատրելի ա իմ համար։
Ես չեմ հասկանում քո վախը.. քո ամեն ամառ պարտադիր հանգիստը մեր պապերի երկրում.. քո թուրքիա ու թրքական ապրանք գովազդելը.. Ոչ հայկական անուն ազգանունդ ինշանլահ ասելդ ու մեր հայկական շարականները անգիր իմանալդ։
Ինչ որ մի բան ինչ որ մի տեղ սխալ ա.. իսկ մեր իրար չհասկանալը ավելի ա խորացնում սխալը.. միգուցե հենց մեր սխալը՝ հայաստանցու ու պոլսահայի..
Ն.օգլին ու դ.օգլին ստորագրում են.. ցավակցում իևար .. խաղեր խաղում ..
Իսկ մենք գրեթե նույն պատճառով ապրում ենք նույն երկրում.. Դանիա
Դու ներկայանում էս քրիստոնյա խաչը վզիդ թուրք իսկ ես արևապաշտ հայ..
Իրոք
Ինչ որ մի տեղ ինչ որ մի բան շատ սխալ ա..
No comments:
Post a Comment