Որոնում/search

8.12.15

ԱԱԾի գրիգոր (գրիշա) Հարությունյանի դուստրը` Անի Հարությունյան

ՀՀ վարչական դատարան ատյան, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: 
Մեր օրյա իրականության մեջ դատարանի դատավորների մի զգալի մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: 
Այսինքն՝ անկախ դատարանի մասին խոսք լինել ԲՆԱԿԱՆԱԲԱՐ  չի կարող: 

Անի Հարությունյանը 
ՀՀ ԱԱԾ նախկին փոխտնօրեն գրիգոր Հարությունյանի` գրիշայի դուստրը: 
Ընդամենը 33 տարեկան, դատավոր նշանակվեց 2013 թվականից: 
Անի Հարությունյանի համեստ աշխատանքային կենսագրությանը
  • Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
  • 2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ՊետԱՊ-Հայաստան» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես գլխավոր իրավախորհրդատու:
  • 2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
  • 2005 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի մագիստրատուրան:
  • 2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես իրավաբանական բաժնի պետ:
  • 2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության գլխավոր մասնագետ:
  • 2012 թվականից աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի օգնական:
  • 2013 թվականի հունվարի 31-ին սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

No comments:

Post a Comment