Որոնում/search

12.12.15

խնդիրներ կան, բայց մեղավորներ չկան

Էսօր Մոսկվա մի հայ երիտասարդի տարան Երևանից..
հազվադեպ ա լինում որ "տանում են" Երևանից Մոսկվա.. հիմնականում հակառակն ա մեր օրերում։
Հայը՝ Մոսկվայում էր ապրում..արդեն տեղավորվել էր, հարմարվել ընտանիքին՝ կնոջն ու երկու անչափահաս երեխաներին բերել էր իր մոտ Մոսկվա։
Մեկնել էր Հայաստան թաղման, ազգականներից ոչ բոլորին էր հաջողվել դա անել.. փաստաթղթերի խնդիրներ կար.. իսկ, ինքը` խնդիր չուներ, արդեն վաղուց ՌԴ քաղաքացի ա.. մենակ թե կնոջը չկարողացավ իր հետ տանել քանի որ նա դեռ ՀՀ քաղաքացի ա։
Թաղումից հետո տղամարդիք նստած խոսել են..
Փառք Ասդծո դեռ կան նման ընտանիքներ որտեղ հավաքվում ենք իրար գլխի անկախ հեռավորությունից, մահվան կամ էլ ամուսնության դեպքերում։
Երևանյան ցուրտ ու լիքը դեմքեր.. ծանոթ անծանոթ..
Նենց ա ստացվում որ գազը չի անջատվում..
Հայաստանում հոտ չունի գազը՝ հոտ ավելացնելու գումարը տնտեսվում ա ..
արդյունքում՝ երկու օր հետո կինը կիմանա որ ամուսնուն ԱՐԴԵՆ բերում են Մոսկվա։
Թղթերը ստացվեց արագ սարքել ..
էսօր պանիխիդա վաղը հողին կհանձնեն..
Աբսուրդ իրավիճակ .. խնդիրներ կան, բայց մեղավորներ չկան
Հոգիդ լույսավորվի.. համբերություն մնացողներին ու ազգիս

No comments:

Post a Comment