Որոնում/search

31.12.15

Արցախյան գոյամարտի վետերան, անօթևան ազատամարտիկը` Հենրիկ Սևոյան (+video)

Արցախյան գոյամարտի վետերան Հենրիկ Սևոյանը գերության մեջ առողջությունը կորցրած ազատամարտիկը III. կարգի հաշմանդամ ա։ Հենրիկ Սևոյան մեկն ա ազատամարտիկներից, ովքեր բարձրաձայնում են պետության անտարբերության մասին։

1 տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հենրիկ Սևոյանն առանց իր մարտական ընկերների ֆինանսական օգնության ի վիճակի չի ընտանիք պահել։ Ազատամարտիկը տուն չունի, 4 հոգանոց ընտանիքի կացարանի հարցը ընկած ա ընկերների ուսերին։ Երևանում վարձով են բնակվում։

«Աշոտ Աղաբաբյանն ա օգնում վարձի հարցում։ Անկախության բանակի հրամանատարն ա, միայն ինձ չի որ օգնում ա։ 
Էսօր ինչ հարցով դիմում ենք, պետությունը անտարբեր ա և ոչ մի հարցով էլ առաջընթաց չի նկատվում։ Մեր պետական այրերը դեռ չեն հասկանում, որ պաշտոնը ոչ թե իրենց առավելությունն ա, այլ աշխատանքը»,- ասում ա ազատամարտիկը։
Սևոյանին, ինչպես ՊՆ ա հայտնել, բնակարան կհատկացվի այն ժամանակ, երբ լուծվի զոհված, I.  և II. խմբի հաշմանդամ անօթևան ազատամարտիկների բնակարանային հարցերը։ 
Հենրիկ Սևոյան ՊՆ բնակարանային հերթացուցակի 306 համարն ա, ասում ա ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական լեգեոն» կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Աղասի Կարապետյանը բարձրաձայնում ա մեկ այլ խնդիր՝ Արցախյան գոյամարտում գերի ընկած մարտիկներին կառավարությունը պետք ա առանձին իրավական կարգավիճակ հատկացնի, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել արտոնություններից ու աջակցությունից։

«Հենրիկի կարգավիճակը այլ ա այս պարագայում՝ մի պարզ պատճառով, որ նա մեկ տարի ռազմագերի ա եղել»,- ասում ա Կարապետյանը։

Պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին 5 տարում բնակարան կամ դրա դիմաց գումար ա ստացել 500 ազատամարտիկ։ 
500ը դեռ սպասում են այս աջակցությանը:

No comments:

Post a Comment