Որոնում/search

29.12.15

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դուստր՝ 6 ամյա Սվետլաննաի նամակը

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դուստրը՝ 6 ամյա Սվետլաննան նամակը ՀՀ նախագահին:
Դա երեխայի կամքն ա, չնայած որ ընտանիքը չի պատրաստվում նամակը ուղարկել նախագահին:

«Չենք վստահում և չենք հավատում, Սվետան երեխա ա, իր կամքն ա արտահայտել ու մենք չենք ուզում կոտրել իրեն» Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյան:

Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում մեղքը: Նա արդեն 21 օր ա հացադուլի մեջ ա ` պահանջելով արդարության վերականգնում:
Վոլոդյա Ավետիսյանը ղեկավարում էր ազատամարտիկների սկսած շարժումը, որոնք պահանջում էին ազատամարտիկի օրենքի ընդունում և սոցիալական վիճակի բարելավում: Նա կալանավորվեց 2013 թվականի սեպտեմբերի 20-ին` Անկախության տոնի նախորեին:

Սարգու գործով Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ 
Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ 
  • նա 2000 $ կաշառք ա վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար
  •  և 500 $  պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ 
Բնականաբար Վոլոդյա Ավետիսյանը հերքում ա մեղադրանքը։ Վոլոդյան ու մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում ա պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ և վճռաբեկ դատարանը մերժել ա Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:

No comments:

Post a Comment