Որոնում/search

23.10.15

Հողմավար բազե / Falco tinnunculus (+video)

Հողմավար բազե` բազեների ընտանիքի թռչուն։
մարմնի երկարությունը՝ 32-35 սմ 
թևերի բացվածքը՝ 71-80 սմ
Պոչը երկար ու կլորավուն, նախածայրաշերտը՝ լայն, թևատակը՝ մուգ և խիտ պտերով։ Բեղաշերտը մուգ, մագիլները՝ սև։ 
Արուի գլուխը ու պոչը մոխրագույն են, մեջքը՝ կարմրադարչնագույն պտերով:
Էգը՝ շիկակարմրադարչնագույն՝ մուգ խայտերով։ 
Էգի ու երիտասարդի մարմինը ներքևից խիտ պտերով ու խայտերով, պոչի հիմքը՝ դարչնագույն։
Սավառնելուց՝ պոչը հովհարանման բացած, թռչում թևերի ոչ խորը թափահարումներով, հաճախ կանգ առնում օդում։ Նստում լարերին, սյուներին, ժայռերին։ Բնակվում ա լեռնատափաստաններում, գետաձորերում, հաճախ՝ բնակավայրերին մոտ։
Սնվում` միջատներով, թռչուններով, մանր կաթնասուններով։
Բնադրում ա ժայռերի քիվերին ու խորշերում, ծառերի վրա, շենքերի տանիքներին, ագռավների կամ կաչաղակների հին բներում։ 

Ձվադրում` ապրիլի 1ին կեսից հունիսի սկիզբը։ 
Դնում է 39 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 3-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 37 օր։ 
32-33 օրական ձագերը դուրս են գալիս բնից։

Ոչնչացնում ա գյուղատնտեսական վնասատուներին։ 
Կարելի ա օգտագործել որպես կենսաբանական պայքարի բնական և էկոլոգիական անվտանգ միջոց։

No comments:

Post a Comment