Շրջված լուսին
Մթության մեջ արտացոլվող լույսեր
Խառնված, կործանված հույսեր..
Արարատը մշուշոտ դեռ քնաթաթաղ..
Էլի ավտոշուկա.. Դեռ մութ ա..
Դեռ ամեն ինչ շշուկով ա..
Դեռ շուտ ա..
Լույսն ու մութը խառն ա..
Չոր ա թե՞ թաց ա..
Մի ձև սաղ բաց ա..
Երկինքը.. մարդիք ..հայ տղամարդիք
Արարտս սիրուն .. ախր մերն ա
Շուկան լիքն ա.. ավտոմեքենաներ
Սևացրած անվադողեր ու էլի լիքը վաճառվող մասեր..
Սևոտ դեմքեր.. հոգիներ ու ճակատագրեր
Օրը բացվում ա..
Բայց մի ձև մութ ա.. ցուրտ ա
Մեր Էրեբունի Երևանը 2797 ա..
մուղամը թրքական ա..
Արմենչիկն էլ ազգի հերոսն ա..
Հայը վաճառում ու վաճառվում ա..
Էլի մեկնում ա..
Շուկան խառն ա..
Պարսիկ ..թրիք ու էլի լիքը չարիք
Եվս մեկը վաճառում ա..
Արարատս արթնանում ա..
թալանվում ամեն ինչ թափում
ու էլ մեկնում ա..
Հայս էլի արտագաղթում ա..
Արարատս դեռ սպասում ա
No comments:
Post a Comment