Որոնում/search

27.9.15

Հայկական հետքը` Դանիական Լինո քաղաքում (+12 photo)

Սեպտեմբերի 24ին Դանիական Լինո քաղաքում անցկացվեց հերթական միջոցառումը նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյակին 
Միջոցառումը բաժանված էր երկու մասի
  1. Կարեն Յեպպեն .. Հայոց Ցեղասպանությունը - Մոգենս Հոյմարկ
  2. Հայոց պատմություն .. Հայաստանն այսօր - Սևակ Կարապետյան 
Ընդմիջումների ընթացքում ներկաներին հնարավորություն էր տրված ծանոթանալու որոշ պատմական նմուշների հետ
Սա Կարեն Յեպպեի հայկական Այբենարանն ա .. ջարդերից փրկված որբ հայ մանուկների համար՝ որ հայերենը ավելի հեշտ սովորեն

Սեղանները զարդարում էին մեր 《զինվորները
Միջոցառման իրականացումը հնարավոր դարձավ իր շնորհիվ դանիացի Սունե Հաուբեկի (հայկական հետք չփնտրեք՝ չկա ;) )
Ես չեմ կարող հստակ ասել թե Մոնսի դասախոսությունները քանի անգամ եմ լսել .. բայց ամեն անգամ մի նոր բան եմ սովորում
Իսկ գիտենք որ՝ օսմանյան կայսրությունում 2 իրար հակասող օրենք կար
  1. Հայերը իրավունք չունեին տանը զենք պահել 
  2. Կայսրության քաղաքացիները պարտավոր էին տանն ունենալ զենք

Երկու դեպքում էլ օրենքի խախտողները մահապատԺի էին դատապարտվում
Ընդմիջմանը մատուցվեց հայկական խմերեղեն, հայկական մասուրով թեյ, ալկոհոլային խմիչք, էս անգամ դա կոնյակ չէր՝ պապիկիս պատրաստած խմիչքն էի փորձել պատրաստել տարբեր համային երանգներով (հայաստանցիներին ավելի հայտնի 《վիշնյովկա》անունով.. մեր դանիացի մասնակիցների սովորությունները հաշվի առնելով մատուցվեց նաև դանիական սուրճը
Սևակ Կարապետյանը սկսեց ծովից ծով Հայաստանից .. երբ հասանք մեր ներկայիս Գեղեցկուհուն շատերի մոտ ավելի պատկերավոր դարձավ. .
Բնականաբար Լևոն Հայրապետյանի Արցախյան հարսանիքը հետաքրքրություն առաջացրեց.. տարիներ առաջ Կարեն Յեպպեն նույնպես կազմակերպում էր նման հարսանիքներ ջարդից փրկված հայերին միացնելով ու ստեղծելով ամուր ընտանիքներ 
Ճամպրուկը պատկանում էր նրան՝ Կարեն Յեպպեին, հայրը դեմ էր նրա հայերին օգնության գբալու որոշմանը.. սակայն անզոր լինելով Կարենին հետ պահել իր որոշումից..իր դստեր համար գնում է այս ճամպրուկը։
Եթե ես չեմ կարող քեզ հետ պահել քո սպալ քայլից, կհոգամ որ քեզ վայել ձևով տեղ հասնես։

No comments:

Post a Comment