Որոնում/search

20.2.15

Աշխատանքային հանդիպում Դանիայում ՀՀ դեսպանի հետ Kolding (+10նկար)

էստեղ գրել էի որ 19.02.2015ին Դանիական Կոլդինգ քաղաքում պիտի տեղի ունենա Աշխատանքային հանդիպում Դանիայում ՀՀ դեսպանանի հետ
Հանդիպումը նախատեսված էր Յուլլանդ թերակղցում ապրող հայերի համար, բայց քանի որ բաց հանդիպում էր մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար
Նշեմ որ մենք Յուլլանդի հայերս ամեն ամենա ամենաաա բողոքականներն ենք ամեն անգամ երբ ինչ որ մի միջոցառում ա կազմակերպվում մենք նախ բողոքում ենք իսկ հետո նոր նայում իսկ «Յուլլանդում հաստատ չկար չէ ..» կես կատակ կես լուրջ. ;) բայց իրականում քանի որ շատ տարիներ մենք ակտիվ միություն չենք ունեցել դեռ «սովոր չենք» որ իրականում միջոցառումներ անում են նաև մեր մոտ Յուլլանդում.. Իհարկե աշխատանքային հանդիպմանը որտեղ ներկայացվեցին շատ հետաքրքիր ու կարևոր օրեր, փաստեր ու պատմություններ (անպայման կներկայացնեմ բլոգում) շատ հայեր էին ներկա.. բայց Յուլլանդի հայերի 10%ն էլ չէր կազմում.. գիտեմ որ աշխատանքային օր էր .. հեռու էր ու ուշ ժամ, ես բոլորովին չեմ դատապարտում չեկողներին պարզապես տրամաբանում եմ քԸռտիգԸմ .. 

հայեր ջան եթե բողոքում ենք որ մեզ մոտ միջոցառումները քիչ են պիտի ակտիվ լինենք.. երբ մեր մոտ են արվում.. Միջոցառումների պահով` ՀՀ դեսպանատունն աշխատում ա Դանիա (Կոպենհագեն, Յուլլանդ, Օդենսե) ու իհարկե Նորվեգիա
Հիմա մի օրինակ, պատկերացրեք թե ինչքան դժվար «անհնար» ա .. կազմակերպել Զատիկի տոնը չորս տարբեր վայրերում, երբ բոլորն ուզում են նշել նույն օրը
Սա մեջբերում .. իսկ հիմա հանդիպման մասին.. 
p.s.սա կլինի հանդիպման թեմաները ներկայացնող բլոգ, մանրամասնորեն ամեն թեմային կանրադառնամ առանձին բլոգում.. քանի որ ծավալուն են ու թերի ներկայացնել ուզում չեմ ;)

Ես միշտ ուրախանում եմ երբ հայկական հանդիպմանը մասնակցում են «հյուրեր» ինչպես մեր դեսպանն ա իրանց անվանում հայերի ընկերները` օտարազգի հյուրերը,
մեր հանդիպմանը ներկա էր Կարեն Յեպպեյի եղբոր թոռնուհին, արմատներով Պաղեստինից դանիացի պատմաբանը (ով ամբողջ ընթացքում հետևելով տարբեր մտքեր ու առաջարկներ էր անում)
Լեզուն հայերենն էր, մեր ընկերների համար թարքմանվում էր դանիերեն, որոշ տեղեկատվություն էլ տրվում էր հայերեն և անգլերեն   
Աշխատանքային հանդիպումն երկու մասից էր` նախ ներկայացվեց
Համահայկական Հռչակագիրը (կանրադառնամ դեռ առանձին բլոգում)
որից հետո մանրամասն ներկայացում ու ծանոթացում ցեղասպանության կայքը (մանրամասն կներկայացնեմ առանձին բլոգում)
շատ հետաքրքիր ու բարդ աշխատանքներ են արվել ..ԱՊՐԵՔ, Սամվել Կարապետյանն էլ իր չափաբաժինն ունի ինչն ինձ շաաաաաատ ուրախացրեց (կներկայացնեմ հետո)
Որից հետո մանրամասն ներկայացվեցին Հայաստանում անցկացվող միջոցառումները դրանց մասին էլ առանձին կգրեմ ներկայացնելով` ինքս Հայաստանում եմ լինելու ու պլանավորում եմ մասնակցել.. 
բայց երբ դեսպանը
ներկայացրեց Դանիայում կազմակերպվող միջոցառումները ... :) ասեմ որ նրանց համար ովքեր Դանիայում են լինելու ապրիլ ամսին շատ հետարքիր միջոցառումներ են նախատեսվում, բնականաբար չեն սահմանափակվի ապրիլ ամսով, միջոցառումները շարունակողական ընթացք կունենան, ամբողջ տարին Դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների ցանկն ահռելի ա`  սկսած Հայաստանի Պետական Ֆիլարմոնիկ նվագախմբի համերգներից (Կոպենհագեն և Օլբորգ) մինչև դրոշմանիշների շնորհանդես, Տավուշից հյուրեր ենք ունենալու` հայ երեխաների համերգներ դանիական եկեղեցիներում, դանիական երգչախմբերի համերգներ` հայկական շարականներ են երգելու դանիական եկեղեցիներում .. ամբողջ Դանիայում բոլոր դպրոցներում հայոց ցեղասպանության դասեր, Կոպենհագենի արդարադատության հրապարակում  հայկական ցեղասպանությանը նվիրված «հուշակոթող» մոմավառության հնարավորությունով, Շաքե Չիլինգարյանն Կարդալ Շաքեի մասին մեզ կրկին հյուր ա գալու.. :) Գյուլլինգ քաղաքում քոչարի ենք պարելու
երազանքս .. քոչարի պարել Գյուլլինգ քաղաքով մեկ կարծես թե իրականանում ա (Կարեկին Դիկրան եթե հոգևոր աշխարհ կա.. հիմա նայում ու ժպտում ես` տաս տարի հետո իրականություն կդառնա են ինչի մասին շատ ենք խոսել ու երազել.. ով կմտածեր .. երբ ՀՀ դեսպանն պատմեց ուրախությունից ու անսպասելի երջանկությունից խենթի նման ուզում էի մենակ մի բան գոռալ «Կարեկին տեսնում ե՞ս»  )
ու սա դեռ ծրագրերի մի մասն ա.. բնականաբար ես պարբերաբար կգրեմ ու տեղյակ կպահեմ Դանիայում անցկացվող միջոցառումների մասին մի քանիսին էլ կկարողանամ մասնակցել ու կներկայացնեմ
Խոսվեց նաև թրքաթաթարական ջանքերի մասին.. իհարկե կփորձեն իրենց Գալիպոլի «հաղթանակը» բերել նաև Դանիա.. պիտի զգոն լինենք ու ակտիվ
Ինչպես միշտ Դեսպանատունն եկել էր նվերներով, բոլոր մասնակիցների համար պատրաստվել էին Անմոռուքներ ու նյութեր որտեղ կարելի ա կարդալ ցեղասպանության խորհրդանիշ` անմոռուքի ու գույների մասին
Ընդմիջմանը հայազգի տաղանդավոր Վահան Սադոյանի կիթառի հրաշք կատարումն էինք վայելում երգելով, Կիլիկիա, Ով սիրուն սիրուն..  :)
Սոնդենբորգ քաղաքի հայուհիների համով խմորեղենները մտովի տարան Հայաստան..
Դեսպանատան կողմից էլ արդեն բոլորիս կողմից սիրված  marlenkaն ու շատերի համար նորույթ դանիայում արտադրվող Հայաստանից բերված մեղրով պատրաստված Armenia գարեջուրը (գարեջրի մասին առանձին) բոլորիս ուրախացրեցին
Տեղեկատվություն տրվեց մեզ Դանիայում Հայկական եկեղեցու մասին, ՀՀ նախարարություններից
Հայաստանում 19.02` նշվում ա գիրք նվիրելու տոնը, մենք էլ դեսպանատան կողմից ստացանք գրքեր
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին ու իհարկե մեզ իրար կապող օղակին` Դանիայում ՀՀ Դեսպանատանը

No comments:

Post a Comment