Որոնում/search

9.2.15

Մտորումներ

Հեղինակը չի ցանկանում որ անունը նշեմ
չգիտեմ ձեր համար ոնց, բայց ես շատ հավանեցի
Ես հանճար չեմ ծնվել,
Ես պոետ  չեմ դարձել,
Պարզապես ես էլ  մի օր որոշել,
Իմ մտորումներով գրչիս հետ եմ կիսվել:
 Փորձել եմ բոլորից փախչել,
Բոլորին վանել, բոլորից վանվել,
Հասկանալ ինքս ինձ,
Բացահայտել ինքս իմ համար.
Ի՞նչի եմ ձգտել այսքան ժամանակ,
Ի՞նչը չեմ ստացել ուզածիս չափ:
Եվ  այդժամ գուցե մի քիչ գինովցել,
Իմ անցած ճանապարհի անողորկ թվացող հատվածներն եմ հիշել.
Գինու դատարկ շշեր.. անքուն գիշերներ..
Անխոհեմ զգացմունքներ, ապարդյուն հույսեր..
Սրտիս խռովքով մտաբերվող հուշեր:
Մեկ է: Չեմ  զղջացել...
Չեմ զղջացել, որ խենթ  եմ եղել,
Քանզի մի բանում վստահ եմ եղել.
Որ դժվարին կյանքիս  արևածագին
Իմ խենթությունն է ինքնին նպաստել..

No comments:

Post a Comment