Որոնում/search

18.2.15

Անտեսանելի անկախություն

Մի քանի ժամից մեր քաղաքապետարանի ինտեգրացիոն խորհրդի ընտրություններն են..
Ըստ մեր քաղաքապետարանի մողմից ընդհունված նոր օրենքի` վաղաժամկետ պիտի ընտրվի նոր խորհուրդ.. որն արդեն ընտրվում ա 5 տարով.. խորհրդի մեջ են

  • քաղաքապետարանի կողմից նշանակված մի քանի քաղաքական գործիչներ.. (տարբեր կուսակցություններից)
  • կրթական, առողջապահական համակարգներից
  • ինտեգրացիոն և զբաղվածության մինիստրություններից.. 
  • տարբեր արհմիությունների ներկայացուցիչբեր 
  • տվյալ քաղաքի ներկայացուցիչներ`  քաղաքացիներ
Մեր քաղաքապետարանի ինտեգրացիոն խորհուրդն արդեն 10րդ տարին ա ինչ գործում ա..
Ինքս խորհրդի անդամ եմ ընտրվել մի տարի առաջ.. տարբեր միջոցառումներ ու հանդիպումներ կազմակերպելուց շատերիս համար պարզ եղավ որ` մեր քաղաքապետարանին պետք ա ինտեգրացիոն խորհուրդ, բայց ոչ ակտիվ.. հարցեր ու պատասխաններ փնտրող.. պարզապես պետք ա որ լինի`  ներկայացնելու համար «մենք էլ ունենք նման խորհուրդ» տարբերակով
Մեզ մի տարվա մեջ հաջողվեց կազմակերպել մի շարք միջոցառումներ, հաստատել կապեր ու համագործակցել են հաստատությունների հետ որոնց հետ մեզ համագործակցել չէր կարելի.. ըստ «հին» անդամների նրանք չէին ցանկացել երբեք համագործակցել.. իսկ մեզ «նոր ընտրվածներիս» դա հաջողվեց անել..
իրականում սա վերջի սկիզբն էր..
Ինտեգրացիոն խորհրդի մեջ ձևավորվել էր երկու խումբ` մենք պատրաստ էինք աշխատելու ու համագործակցելու պահպանելով մեր սկզբունքը ըստ մեր կանոնակարգի` մենք պարտավորվում ենք գործել անկախ.. լինելով անկախ մարմին
խումբ կացմված հին անդամներից որոնց հետաքրքիր չէր աշխատանքը .. ամեն փորձ կասեցվում էր «մենք դա արդեն փորձել ենք.. ոչինչի չեք հասնի» տարբերակով
իսկ երբ «մեր» խումբը ներկայացրեց արդյունքները որոնք տարածում գտան .. մեզ դրվեց ուլտիմատում.. «մենք շատ ակտիվ ենք ու դա գլխավավ ա առաջացնում հին անդամների մոտ..» պասիվ մնալու խորհուրդներ ու հորդորները լսելուց հետո երբ շատերիս մոտ ցանկություն առաջացավ տեսնել տաս տարիների կողմից կատարված աշխատանքի գրավոր հաշվետվությունը պատասխանն զարմացրեց`  ՉՈՒՆԵՆՔ
Ավելի խորանալով հաստատության թղթաբանական գաղտնիքների մեջ հաստատացվեց փաստը` կանոնկարգի մեջ բացթողումները ..
Սա էր պատճառը որ նշանակվեցին վաղաժամկետ ընտրություններ քաղաքաետարանի կողմից..
Ընտրություններին պիտի մասնակցեմ.. բայց մեր մեր «նորերիս» մոտ կա մի ուլտիմատում` որպես ղեկավար չենք ցանկանում ընտրել նույն ղեկավարին ով տար տարի իվեր ղեկավարաել ա խորհուրդը ու կասեցրել ամեն մի նախաձեռնություն
թե ինչ կլինի .. հայտնի կլինի մի քանի ժամից
p.s. շատերի համար ֆանտաստիկա կթվա .. բայց նման դեպքեր լինում են նույնիսկ Դանիական Թագավորությունում .. չնայած, իսկ ինչ՞ու ոչ.. 

No comments:

Post a Comment