Որոնում/search

17.2.15

103-ամյա, Սիլվարդ Աթանջյան` «պիտի մասնակցեմ ապրիլի 24ին»

103 տարեկան Սիրվարդ տատիկի ընտանիքը ականատես էր եղել եղեռնի դժոխքին.. 
Վիրահատությունից առաջ խնդրել է իրեն ոտքի կանգնեցնել, քանի որ դեռ շատ ու շատ գործեր ունի անելու, իհարկե պետք է մասնակցի իր համար այդքան կարեւոր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյակին»:

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են շատ անսովոր վիրահատություն.. 103-ամյա` Սիլվարդ Աթանջյանի կոնքազդրային հոդը փոխպատվաստվել են
Վիրահատությունն անսովոր էր, ըստ բժիշկի` իր պրակտիկայում երբևէ նման հիվանդ չի ունեցել..

Վիրահատությունն շատ ռիսկային էր` տարիքն արդեն վտանգ էր, հնարավոր էր արյան կորուստ, այլ բարդություններ..
Էս բոլորը հաշվի առնելով վիրահատությունն իրականացվեց հնարավորինս  արագ, արյան մինիմալ կորուստով, ընդամենը 40 րոպեի ընթացքում
Վիրահատությունը և հետվիրահատական շրջանն անցել են հաջող, հիվանդին շուտով դուրս կգրել: 

Վիրաբույժն ընդգծեց` այս տարիքում նման կոտրվածքները չեն սերտաճում և առանց վիրահատության հիվանդի բուժումը անհնարին կլիներ: Հիվանդը ստիպված կլիներ կյանքի մնացած հատվածն անցկացնել անկողնուն գամված, ինչն իր հերթին մի շարք անցանկալի բարդություններ կարող էր առաջացնել. պառկելախոցեր, կանգային թոքաբորբ և այլն:
Նյութի աղբյուր՝ստեղ

No comments:

Post a Comment