Որոնում/search

13.1.15

Մուշ / Mush

Չկորցնելու համար պարտավոր ենք իմանալ..
Շատերս Արևմտյան Հայաստանին թուրքիա ենք անվանում.. 
քրդերն էլ մեր Մուշն ու Վանն են վերանվանել..
Մենք էլ երևի թե պարտավոր ենք գոնե իմանալ մեր հայկական պատմությունը
չիմանալով պահելն ավելի անհնար կթվա..

Մշո դաշտում Արածանիի ափի քաղաքի բնակիչները ըմբոստ էին.. իրենց արժանապատվության գերի ..հաճախ վիճում էին միմյանց հետ
Երբ վեճը գնալով բորբոքվում էր .. քաղաքի բնակիչները պատրաստվում էին կռվի
Հայոց ողջախոհության աստվածուհի` Նանեն մշուշով պատում էր քաղաքը..
կռվի պատրաստված բնակիչները ոչինչ չէին տեսնում.. ու կռիվն հետաձգում էին
Մշուշը քաղաքում շատ երկար էր մնում .. կռվի պատրաստվողները հանդարտվում էին ու մոռանում կռվի մասին..
Քաղաքը կոչվում էր Մշուշ, հետո վերանվանվեց` Մուշ

Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ»

No comments:

Post a Comment