Դու տղամարդ ես համարել միշտ ինձ,
Փեշիդ տակ պահվել չէի կարող մամ:
Ես մեր մեծերի կյանքից գիտեի`
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ:
Մայրիկ, կներես, թաքուն գնացի:
Կամավոր գրվել, զինվոր եմ հիմա:
Ոչինչ, որ մահն է նայում դիմացից`
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ..
Հայոց կռիվն այս դարեր է տևում,
Ես ինչպե՞ս մի կողմ քաշվեմ ու մնամ..
Խիղճս ինձ հետ է, սերս` հետևում,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ,
Խիղճս ինձ հետէ, սերս հետևում,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ:
Չարտասվես, որդուդ արցունք չի սազում,
Ես մահ չեմ փնտրում, բայց ո՞վ իմանա..
Ինչ էլ որ լինի, մի մոռանա դու`
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ..
No comments:
Post a Comment