Որոնում/search

24.1.15

խառը..

Չխորանալով Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքերի մեջ` կարելի է միայն որոշ ասոցիացիվ զուգահեռականներ անցկացնել կատարվածի առիթով` մտորումների և եզրակացությունների պոստուլատային եզրահանգումների գալու ուղղությամբ. Ինչո՞ւ ք. Գյումրին` քանի որ այնտեղ է կենտրոնացած 102 ռուսական ռազմաբազան, ինչո՞ւ Արցախ թաղամասը` քանի որ անունը կապված է ԼՂ հակամարտության հետ, ինչո՞ւ Մյասնիկյան ազգանունը` քանի որ անձի գործունեությունը, ում ազգանունով է փողոցը, կապված է եղել հայ-ռուսական հարաբերությունների հետ /ծնված Նոր Նախիջևանում և ժամանակին պայքար մղած թուրքերի դեմ/` առնչվելով նաև ադրբեջանական, ավելի ճիշտ` կովկասյան թաթարների այն ժամանակվա բոլշևիկների և մուսաֆաթականների հետ, ինչո՞ւ 188 տունը, քանի որ վերջին երկու թվերը վկայում են Արցախյան շարժման սկզբի և ազերիների ցավալի ժամանակաշրջանի մասին....
...ի հիշեցում` 1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը: Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից:
Ռղ Մելիքյան

No comments:

Post a Comment