Որոնում/search

24.11.14

ես անզոր եմ

Ասում են մանկության հուշերը տարբեր են լինում ..

Ես յոթ տարեկան եմ .. կանգնած եմ մեր փլված շենքի դիմաց.. 
մադիք ինձ չեն նկատում..չեն մոտենում.. ես փոքր եմ, լացում եմ անզորությունից
երանի ես էլ կարողանայի մեծ մեծ քարերը մեծի նման բարձրացնել ու քարերի տակից հորս ու մորս դուրս հանել .. կանգնած լաց էի լինում` իմ անզորությունից.. իմ փոքրությունից..

Տարիների հետ ես չեմ մեծանում.. ես էլի նույն` յոթ տարեկանն եմ, բայց էլ չեմ լացում.. հիմա ես էլ մեծերի նման` «փորձում եմ» ..

Երանի էի տալիս որ կարողանայի գյումրեցիներին դուրս բերել փլված քաղաքի ծանր վիճակից.. բայց ես կրկին` անզոր եմ

Գնում եմ` իմ Գյումրին թողնում գնում եմ ..
Իր դարն անցած թշվառ միկրոավտոբուս.. հոգնած ու մռայլ դեմքեր.. տարիների հետ վերանում են հպարտ ու ուրախ դեմքով կատակասեր գյումրեցիները.. հիմա մենք անզոր ենք
Ես գնում եմ Գյումրի .. հոգնել եմ անզորությունից .. Ես էլ` էս թշվառ ու հին միկրոավտոբուսի նման, ղեկին նստած սպասարկողի ու մռայլ դեմքերով մարդկանց նման` հոգնել եմ .. մենք բոլորս հոգնել  ենք.. 
փախչում եմ անզորությունից .. քո մռայլ ու տխուր դեմքերից իմ Գյումրի ..
փախչում եմ իմ երկրից..

Հոգնածությունից փակեցի աչքերս .. 
Անսպասելի հարված .. ցավ ու վախ.. այրող կրակ .. մարդկային ճիչ
Ես վերևից եմ տեսնում.. 
վառվող միկրոավտոբուս.. անզոր մարդիք
Ուժեղ լույսի մեջ` պապան ու մաման .. դեպի ինձ են գալիս
Գյումրի, ես .. մենք «մնում ենք» 

No comments:

Post a Comment