Ice challengeի իմաստը`դու ունես մեկ օր ջրվելու ու առաջադրելու թեկնածուներին ..որոնք պարտավորվում են կատարել նույնը.. այլապես հարկադրված են օգնել ALSով տառապող խոխեքին (նշեմ որ հիվանդությունը բուժում չունի..հնարավոր ա երկարացնել կյանքը բայց լիակատար բուժուն դեռ չկա )
Շատ շատերից եմ լսել որ հիմարություն ա .. չարժի ժամանակ վատնել..
համաձայն եմ.. բայց ամեն մի հիմարություն արժի ի օգուտ մեզ ձևափոխել.. կամ էլ գոնե փորձել..) Ես համոզված եմ որ աշխարհում շատերն իմացան ALSի մասին ու շատերն օգնեցին ֆոնդերին.. բայց ես ինքս ցանություն ունեմ փորձել օգնելու մեր Բաղանիսի խոխեքին ..որոնք բոլորովին հիվանդ չեն ու կապ չունեն Ice challengeի հետ
սա իմն փորձն ա ..) Բաղանիսիս համար..
բայց Բաղանիսս ունի մեր բոլորի օգնության կարիքը .. join me!
հարցին թե ինչի հենց Բաղանիսը.. կպատասխանեմ կարճ ու կոնկրետ
որովհետև Բաղանիսը սահմանամերձ գյուղ ա.. ունի հրաշք գյուղապետ .. որն իր գյուղն սիրում ա (իսկ դա շատ կարևոր ա) անում ա ամեն ինչ սահմանամերձ գյուղացու հոգսերը թեթևացնելու համար
սկսվում ա ուսումնական տարին.. խոխեքին աջակցելու ցանկության դեպքում դիմեք գյուղապետին..
հասցեն
Armenia Baghanis
Հայաստան Տավուշի մարզ
գ. Բաղանիս 4105
1 փողոց 2 շենք
Սահակյան Նարեկ
ես կոչ եմ անում օգնել խոխեքին..բայց գյուղը հետաքրքիր ու (դեռ) անավարտ ծրագրեր շատ ունի, հետաքրքրության դեպքում կապնվեք գյուղապետի հետ.. ծանոթացեք ծրագրերի հետ ..գուցե դուք կկարողանաք աջակցել ինչ որ ուրիշ ծրագրի
ուրախ կլինեմ տեսնել նոր վիդեոներ որոնց մեջ դուք ձեր իմաստը ..ձեր փորձը կգտնեք
p.s. հիշեք ապրում ենք գուգլի դարում .. ամեն մի որոնում գուգլում մեր օգտին ա ;)
No comments:
Post a Comment