Որոնում/search

6.8.14

երբ մանուկների ձեռքից վերցնում ես մանկությունը..

Զինադադարից հետո, երբ համեմատաբար խախանդվել էր իրավիճակը քայլում էի Ստեփանակերտի փողոցով, աղջկաս հետ էի`Անիի: Անիս 7 տարեկան էր, եկավ ձեռքս բռնեց, հետո երբ հասանք տուն աղջկաս ասեցի "բալես քեզ շատ եմ սիրում, կյանքիցս շատ, բայց մյուս անգամ դրսում քայլելուց ձեռքս մի բռնի, հենց գանք տուն նոր ինչքան ուզում ես բռնի"
Ասումա
-Աղջիկս զարմացած ինձ նայեց, էլ չթողեցի որ հարցներ ինչի համար, ասեցի " Ստեփանակերտում շատ երեխաներ կան, ում հայրիկները զոհվել են ու իրանք շատ վատ կզգան, երբ տեսնեն, որ ուրիշ երեխաներ իրենց հայրիկների ձեռքը բռնած ուրախ քայլում են"
Ասումա


-Աղջկաս էլ չբացատրեցի, իմ հրաշքով ողջ մնալու մասին, որ ամբողջ մարմնիս մեջ ասկոլկի տեղեր են, որ կամաչեմ իմ զոհված զինակից ընկերների երեխաների առաջ, կափսոսամ որ սաղ եմ մնացել... հիմա աղջիկս բավականին մեծա ու հասկացելա ինչի համար այդպես ասեցի իրան...ամեն անգամ, երբ հիշումա, գալիսա ու ամուր ձեռքսա բռնում, երեխա ժամանակվա կարոտնա հանում... այ էսա պատերազմը, երբ մանուկների ձեռքից վերցնում ես մանկությունը...
Էս ասեց ու խորը հևոց հանեց...
Չեմ ուզում անուն ազգանունը նշել
Խորեն Հարությունյան

No comments:

Post a Comment