Որոնում/search

13.7.14

Խորոված

Իսկ դուք գիտեք, որ խորովածը հայկական ծագումնաբանություն չունի, խորովածը համամարդկային ծագում ունի:
Ավելի կոնկրետ խորովածը ստեղծել են սոված մարդիք, շաաատ ու շատ, հազարավոր տարիներ առաջ:
Բայց հայի պատրաստած խորովածին, չի հասնի ոչ մի խորոված, քյաբաբ, բարբիքյու, շաշլիկ... հայերի մոտ խորովածի պատրաստելը սկավում է դեռ մսավաճառի մոտ` միս ընտրելուց, միսը կտրատելուց, շարունակվում համեմելով(բաստորմա) , և ավարտվում մանղալի մոտ: 
Ասեմ նաև, որ Հայաստանում է առաջին անգամ անցկացվել 《Խորովածի Փառատոն》 միջոցառումը, որտեղ անհատներն ու ռեստորանների շեֆ խոհարարները ներկայացրել են սեփական բաղադրատոմսերով պատրաստված խորովածների բազմաթիվ տարատեսակներ... ուրախացնեմ նաև, որ այդ փառատոնը շարունակական են և կազմակերպվելու են ամեն տարի Աղթալա քաղաքում...

Հ.Գ. Հայկական խորովածին անհամեմատելի համով են դարձնում Լավաշը և հայոց բնաշխարհի թարմ կանաչիները...

Ազգային Խոհանոց Արարատյան Խոհանոց

No comments:

Post a Comment