Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել պարտություններդ բարձր ճակատով .. բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն ա ծրագրերի համար ու երբեմն լինում ա մրգերը ժամանակից շուտ են ընկնում..
Որոշ ժամանակ անց սովորում ես ասել բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, սովորում ես տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի.. սովորում ես, որ իսկապես կարող ես դիմանալ, որ իսկապես ուժեղ ես, որ իսկապես արժես..և սովորում ես ու սովորում ես.. ամեն օրվա հետ քԸռտիգԸմ սովորում ես..
Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում ա ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ..
Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ ա սիրել քեզ քո թերություններով առանց ձգտելու քեզ փոխել, կարող ա քեզ տալ ցանկացածդ ..
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, անխուսափելիորեն կավարտվի ամեն ինչ նրան այլևս չտեսնելու ցանկությամբ..
Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են.. նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներություններով
Ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր
Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներելը միայն վեհ հոգիներինն ա
Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական ա ընկերությունը էլ երբեք նույնը չլինի
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան
Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամեմատելի ա..
Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն, կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին
Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ, ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց, ովքեր երեկ քեզ հետ էին իսկ հիմա հեռացել են
Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել.. մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի
Բայց, դժբախտաբար, միայն ժամանակի հետ.. որոշ ժամանակ անց
No comments:
Post a Comment