Որոնում/search

18.6.14

Դուրս մեր գրպանից / օրինապաշտ ''հյուրը''

''Դուրս մեր գրպանից'' երթի օրը տաքսի եմ նստել.. քռտիգԸմ բողոք լսելուց հետո հարցնում եմ
- դուք երթին գնալու եք թ՞ե ..
հարցրեց ինչ երթ.. ես էլ պատմեցի.. որ կարմիր գծերին ու կամեռաներին դեմ երթ կա.. ժամը տեղն եմ ասում .. ''դուրս մեր գրպանից''ն եմ ներկայացնում.. սա էլ թե
- չէ քուր ջան ես օրենքի մարդ եմ..
- բայց դա ձեր իրավունքն ա .. անօրինական ա մեր քաղաքում կարմիր գիծ քաշելը.. ձեր քաղաքն ա դուք եք տերը.. անօրինական ոչինչ չկա
- քուր ջան դու սրանց չգիտես սրանք ոնց ուզում անում են
-ո՞վ


- էս օլիգարխները էլի.. ըստե գիտե ոնց ա՞
- ահա գիտեմ.. սուս եք մնում իրանք էլ անում են.. որ ժամանակին մեր տղեքն էլ սովետից վախենային հիմա Արցախս մերը չէր լինի
- դե ես հյուր եմ
- այսի՞նքն (ես ինքս չապրելով Երևանում արդեն 15 տարի երբեք չեմ ասում որ ''ես հյուր եմ'' զարմացած փորձում էի հասկանալ թե էս ''օրենքի մարդը'' ինչի ա ասում որ հյուր ա )
- դե հյուր եմ էլի եկել եմ 7տարի ա ու չեմ կարում էլի հետ գնամ.. գիտես ինչ գործ ունեմ եվրոպաները..
-պատկերացնում եմ .. համ էլ ցանկանում եմ որ շուտ հետ գնաք ձեր եվրոպաները իմ երկրից.. եթե հյուր եք.. երիցյանների մոտ մի տեղ պահեք 

կանգնում ա երկրորդ գիծ .. տեղյակ պահեցի ’’հյուրին’’ որ դա օրինական չի ..ֆիքսվեց կամեռայով ու շտռաֆը չմարելու դեպքում բանկի հաշիվը սառեցվում ա..
p.s. օրենքի մարդը կամ հյուրը.. թարթիչի տեղը հայկական տարբերակով` ձեռքն էր դուրս հանում ..ամրագոտիների մասին վոոբշե սուս եմ մնում ..
հըբը

No comments:

Post a Comment