Որոնում/search

23.4.14

Հայերի ցեղասպանության դատապարտման նշանակությունը հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման հարցերի շրջանակներում՝ բարոյական, իրավական, քաղաքական, ֆինանսական, տարածքային և այլ հարցերի շրջանակներում առանձահատուկ նշանակություն ունի Հայերի ցեղասպանության դատապարտման հարցը, առաջին հերթին, որպես հայերի, հայ ժողովրդի, հայ մարդու անվտանգության խնդիր:
Բանն այն է, որ հատկապես ապրիլի 24-ի հիշատակի 
և ոգեկոչման տարեկան արարողությունների մեջ միշտ աննկատ է մնում այն հարցը, որ հայերին, հայ ժողովրդին, հայ մարդուն ազգային պատկանելիության համար հետապնդել, հալածել, սպանել են դեռևս 1894-96 թվականներին և որ հայության ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների այդ շղթան, առանց լուրջ ընդհատումների, շարունակվում է մինչև այսօր:
Ավելի պարզ պատկերացում կազմելու համար, թե որքան լուրջ խնդրի առաջ ենք կանգնած մեջբերենք պատմական հետեւյալ փաստերը:

Պանթուրքիզմը ռասիզմ է՝ հանցագործություն, ուղղված ոչ միայն հայերի, այլ
և համայն մարդկության դեմ:
Պանթուրքիզմի գաղափարախսությունը շարադրվել ու հրապարակվել է 1873-1923 թթ. հետ
ևյալ քարոզիչների` 
  • Արմինիուս Վամպերիի
  • Ֆրանց ֆոն Վերների
  • Կոնստանդին Բոռժեցկու
  • Լեոն Կահունի
  • Ալբերտ Կոհենի 
  • Խալիդե Էդիբի կողմից 
Զիա Գյոքալփը սրանց աշակերն էր: Պանթուրքիզմի առաջին քարոզներից 20 տարի անց՝ 1896-96 թթ., Սուլթան Աբդուլ Համիդը կազմակերպեց հայերի առաջին զանգվածային
հալածքներն ու կոտորածները: 
1894-96 թթ. մինչև 1923 թ. շուրջ 30 տարի շարունակ օսմանյան կայսրության, Արևմտյան Հայաստանի. Կիլիկյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի տարածքում՝ թուրքական երեք իրարհաջորդ կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, իրականացրին հայերի զանգվածային հալածանքներ, ցեղասպանություն, բռնագաղթ:

1905-1921 թթ. եւ 1988-94 թթ. ընթացքում 
և մինչև այսօր, նույն ծրագրով ու ձեռագրով, ազերի թուրքերի առաջնորդները, այնուհետև Ադրբեջանի Հանրապետության անցյալի և ներկայի իշխանությունները իրականացրին հայերի զանգվածային հալածանքներ, կոտորածներ, ցեղասպանություն և բռնագաղթ՝ Կովկասում, Բաքվում, Շուշիում, Հայաստանի Հանրապետության տարածքում, Նախիջևանում, հետագայում Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի Հանրապետության տարածքում, Արցախում, հարակից հայկական բնակավայրերում: 

Կարելի է հաշվարկել 
և տեսնել, թե իրականում որքա՛ն են կազմում հայերի մարդկային կորուստները, սակայն մեր նպատակը այս պահին դա չէ:
Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հայերի նկատմամբ ռասիզիմի, այլատյացության, հալածանքի, կոտորածների ու ցեղասպանության քարոզչությունից, այսինքն՝ 1873-74 թթ. 20 տարի անց՝ 1894-96թ.. հայերի նկատմամբ սկսվել հալածանքների ու հանցագործությունների մի երկար շղթա, որ շարունակվում են մինչ
և այսօր, ձգվում մինչև Մերձավոր Արևելք՝ Լիբանան, Իրաք, Սիրիա ու… Քեսապ:

Սա իր հերթին նշանակում է, որ Հայերի ցեղասպանության դատապարտման հարցը առաջին հերթին հայերի, հայ ժողովրդի, հայ մարդու անվտանգության հարց է, 
և այս տեսանկյունից հետաքրքիր է նայել ու տեսնել, թե որոնք են այն երկրները, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայերի ցեղասպանությունը, և որոնք են նրանք, որ դա չեն արել մինչև այսօր: Հասկանալի է, որ այստեղ գլխավոր գործոնի դեր չի խաղում չարչրկված <<ռազմավարական գործընկերության>> հարցը, որովհետև դա իրականում պատրվակ է թաքցնելու բուն ճշմարտությունը՝ այն, որ շատերի համար Հայկական Հարցի լուծումը հայերի ոչնչացման միջոցով իրականացվող հարց է:

Բայց ինչպես ձախողվեց <<Մեկ հայ թողնել, այն էլ թանգարանում…>> ծրագիրը, այնպես էլ փախողվելու է Հայկական Հարցը հայերին ոչնչացնելու հանցագործ ձեռագրով լուծելու ծրագիրը, որովհետ
և եթե կարճաժամկետ հեռանկարում կարելի է ենթադրել, թե տարածաշրջանում ապրող ժողովուրդների ճակատագիրը հնարավոր է տնօրինել, ապա ժողովուրդների պատմական ընթացքը հնարավոր չէ ո՛չ կանխատեսել և ո՛չ էլ տնօրինել, բացառությամբ անձնական ձախողումների միջոցով սեփական ժողովրդի պատմական առաջընթացը կանխելն ու խափանելը:

Տիգրան Փաշաբեզյան

Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ
24.04.2014 թ.

No comments:

Post a Comment