Որոնում/search

20.4.14

Զատիկի կամ Մայր Անահիտի Հրաշագործության տոն

Զատիկի տոնը հայ արիական տոնացույցով հաստատվել ու նշվում է նաև որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն և փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: 
Մայր Անահիտը
  • բերքատվության ու ամենայն բերրիության, 
  • պտղաբերումի 
  • մայրանալու աստվածուհին է
Հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաև ծիսական կրակը և շուրջը պար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի..
Այնուհետև երկնային արեգակի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ պահեցին, որից հետո կազմակերպվեց գույնզգույն ներկված ու խորհրդանիշներով պատկերազարդ ձվերով տոնական ձվախաղ: Հաղթող ընտանիքը (ընդհանուր հաղթած-հավաքած ձվերի քանակովի) ստացավ Մայր Անահիստի կավե արձանիկը, ինչն ուղեկցվեց քրմական ծեսով:
Հայոց Ամանորից հետո Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ բնության գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում արարչակերտ բնաշխարհի շքեղությունը: Հայ արիներն ու ազգայնականները գինեձոներ պարգևեցին բնությանը ու նույն բնակարգով փառաբանեցին նաև հայ ազգի բնածին արմատը, հայի ու Հայքի հետագա բարգավաճմումն ու ծաղկունքը:
Հայ արիներն ու ազգայնականները հերթական անգամ ևս բարձրաձայնեցին Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղփոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց Հայաստանի իշխանությունները պետք է գործընթաց սկսեն, որպեսզի նաև լուծումներ առաջարկվեն: Պետք է հետևողականություն դրսևորել նաև այն առումով, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
20.04.2014թ. 
Երևան-Մեծամոր

1 comment:

  1. Ապրեք: Զարմանում եմ Ձեր Տիտանական աշխատանքի վրա: Հայասան ու Աստված մեր հետ

    +

    ReplyDelete