Բարգավաճ և զարգացած կացութաձևը միշտ նախանձ և ընչաքաղցություն է առաջացնում, մեկը՝ մյուսի և տարբեր ժողովուրդների ու կենդանիների միջև:
Դարերի ընթացքում Հայաստան երկիր՝ պետությունը զբաղեցրել է Աստծու կողմից տրված լեռնաշխարհը ամբողջությամբ և համախմբվածության շնորհիվ, երբեմն ավելի ընդարձակվել ու բարգավաճել է՝ ստեղծելով նախանձ ու գայթակղություն հարևանների ու հեռավոր քոչվոր վաչկատու ցեղերի մոտ:
Պատմականորեն ամենաբարգավաճ ժամանակահատվածը, մեզ հասած տվյալների՝ եղել է ՄԹԱ /կամ ՆՔԾ/ 189թվականից հետո Արտաշիսյան հարստության ժամանակաշրջանում:
Մինչ այդ ժամանակաշրջանը, աշխարհի գերհզոր կայսրությունը՝ դա Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած կայսրությունն էր, կարելի է ասել կայսրություն, չնայած այդ բառի առաջացումը կապված է ավելի ուշ, Հռոմեական կայսր Հուլիոս կեսարի անվան հետ:
Ալեքսանդրի ստեղծած հզոր պետության փլուզումից առաջանում են տարբեր պետություններ, որոնցից ամենամեծ և ամենավերջին հզոր պետությունը Արտաշես I- ի կողմից ղեկավարվող Հայկական թագավորությունն էր:
Իրեն հզոր գործունէության շնորհիվ ունենում է աշխարհակալ մականունը:
Նրա ժառանգներից Տիգրան II-ի թագավորության շրջանում, որը տևել է քառասուն տարի՝ ՆՔԾ 95-55թ.թ, կարողացել է պահպանել հայկական թագավորությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում և ենթարկացնել է տարբեր հարևան պետությունների դարձնելով ենթակա /վասալ/, որի համար կրել է արքայից արքա տիտղոսը, այժմյան լեզվով ասած կայսր:
Արտաշեսյան հարստության անկումից հետո մինչ այժմ Հայկական լեռնաշխարհում ստեղծված և գոյատևած թագավորները կամ թագավորությունները քանի գնացել, ավելի փոքրացել և նույնիսկ եղել է պահ /1915/ իսպառ բնաջնջվելու վտանգ են ունեցել, իսկ այդ ամենի բուն մեղավորը ՝ինքը Աստվածաստեղծ հայ /ժողովուրդ/ ազգն է եղել:
Խաչատուր Աթանեսյան
No comments:
Post a Comment