Որոնում/search

15.4.14

Շուտով Հայաստանում

Շուտով Հայաստանում կհայտնվի վեպի հայերեն թարգմանությունը
Սա էլ հեղինակի նկարագրումը

Վեպը տպագրվել է 1983թ-ին դանիերեն:  Հեղինակը`Դագնու Կյասգորդը ծնվել է 1907թ-ին Դանիայում: Երկար տարիներ աշխատել է ’’Sunday Express’’ում, որպես թղթակից:

1935թ-ին ամուսնացել է մի հայի հետ և տեղափոխվել է բնակվելու Աթենք (Հունաստան):
1962թ-ին տեղափոխվել է Լոնդոն, երկար տարիներ աշխատել է ’’The Beaverbook Press’’ում որպես թղթակից:

''Մենք ի՞նչ ենք արել'' վեպը հուզական պատմություն է Արևմտյան Հայաստանում բնակվող մի հայ պատանու մասին, որը դեռ 16 տարեկանից իր վրա է վերցնում մոր և 2 եղբայրների պատասխանատվությունը, նրանց մազապուրճ փրկելով կոտորածներից:

Վեպի վերջում իրենց հանգրվանը գտնում են
Հունասատանում: Վեպը կոլորիտային ու հուզական, պատմական պատկերներով պատմությունը է:

''Նորից''ը նույն ընտանիքի ցավերի մասին է: Այն նկարագրում է հայի ամուր ընտանիքի ու եվրոպական մի խեղված ընտանիքի հակասությունները, երբ եվրոպացին հասկանում և ընդունում է մեր հայի հիմնաքարի`ընտանիքի արժեքը, բայց և կոտորվում նրա ծանրությունից:

Սա պատմություն է մի հայ ընտանիքի ցավերի, հոգսերի, ուրախությունների ու որ ամենակարևորն է` մեր միասնական հայերիս մոգական ուժի մասին:

Վեպը պատմական մի ճիչ է գրված դանիացու կողմից, որը այնքան լավ է հասկացել մեզ` հայերիս, մեր պայքարելու ու ապրելու ոգին:

ԳոգՀ

No comments:

Post a Comment