Որոնում/search

25.4.14

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը Վալենսիայում (+4 foto)

Ապրիլի 24-ին «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Միսլատայում (Վալենսիա) տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: 
Ամենամյա այս միջոցառումն այս տարի այլ երանգ ուներ, քանի որ Միսլատայի քաղաքապետարանը միաձայն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, դատապարտել այն իրականացնողներին:
Արարողությանը ներկա էին քաղաքապետարանի Սոցիալիստական Կուսակցության (Partido Socialista) խորհրդականներ 
  • Խոսե Ռամոն Բոսկան /José Ramón Boscá
  • Պեպի Լուխանը / Pepi Luján
Ժողովրդական կուսակցության (Partido Popular) նախագահ 
  • Խայմե Բրոնչուդն / Jaime Bronchud 
  • Պեպա Սանսը / Pepa Saenz
  • Անտոնիո Սանչիսը /Antonio Sanchis 
  • Ֆերնանդո Էռնանդեսը /Fernando Hernandez
  • Ձախ Միության /Izquierda Unida
  • Սալվադոր Գարսիան /Salvador García
տարբեր միությունների ներկայացուցիչներ, հայեր իսպանացիներ: 
Ժամանել էին նաև ներկայացուցիչներ Պրահայի և Չիտայի հայկական համայնքներից:


Հարյուրից ավելի ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը և ապա ծաղիկներ զետեղեցին «Կենաց Խաչ» հուշարձանին, մոմեր վառեցին և խնկարկեցին նրանց հոգեհանգստի համար:

Իր ելույթում հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկա պաշտոնյաներին, ոքվեր «Իսպանիայի համար այս դժվարին ժամանակներում կարողանում են մի կողմ դնել երկրի համար կարևորագույն խնդիրները և կիսել հայ ժողովրդի վիշտը՝ իրենց միահամուռ ու միակարծիք ներկայությամբ»

Նախագահը ևս մեկ անգամ հիշեցրեց Հայոց Ցեղասպանության՝ Իսպանիայի կողմից ճանաչման կարևորությունը և խնդրեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ հետամուտ լինել դրան:
Իր հերթին Սալվադոր Գարսիան նշեց, որ «կուսակցության շարքերից մշտապես պետք է հնչեցնեն այս հարցը, և հասցնել այն Կենտրոնական Իշխանության մակարդակին»: 
Նա նաև խնդրեց իր գործընկերներին՝ հետամուտ լինել Վալենսիայի խորհրդարանում իրենց խոսնակ-պատգամավորուհի Մարինա Ալբիոլի կողմից ներկայացված բանաձևին, «որպեսզի ձեր կուսակցության պագամավորները միաձայն կողմ քվեարկեն ճանաչմանը»:

Այնուհետև խոսք առավ Խայմե Բրոնչուդը և խոստացավ հայտնել խորհրդարանում Ժողովրդական կուսակցության անդամներին, որոնք, ի դեպ, մեծասմասնություն են կազմում, «անպայմանորեն կողմ քվեարկել բանաձևին»:
Խոսե Ռամոն Բոսկան ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իերնց է պատկանում այն «մենաշնորհն ու պատիվը, որով Միսլատայի քաղաքապետարանը, որտեղ այժմ նախագահում է իր կուսակցությունը (Սոցիալիստական)շ ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը» և ապա իր հերթին խոստացավ հետամուտ լինել խնդրի տրամաբանական շարունակությանը:

Ելույթներից հետո խոսք առան Միսլատայի Հայկական Կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր ասմունքեցին ներկաների համար: 

Ուշագրավ էր հատկապես փոքրիկ Խաչիկի և Հելենայի ասմունքները: 
Իր նոր ստեղծագործությունը ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրեց նաև բանաստեղծ Վանիկ Ավետիսյանը: 
Իսկ ահա ռումինացի երաժիշտ Չիպրիանոն հնչեցրեց ջութակի մեղեդին՝ մթնոլորտը համեմելով մելամաղձոտ երանգներով: 
Ողջ արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, նկարահանվել է Միսլատայի հեռուստատեսության կողմից, որի տեսագրությունը կներկայացնենք հաջորդիվ:

«Արարատ» Հայկական Միություն Վալենսիա (Իսպանիա)

No comments:

Post a Comment