Որոնում/search

24.3.14

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի դիմումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած
պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին


Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար
իրավունքների վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության
բռնագաղթի կապակցությամբ

Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող
ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության
սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում,
մասնավորապես՝ Քեսապում, ապրող հայության համար: Այս առիթով ցանկանում ենք
հիշեցնել, որ.

Յուրաքանչյուր ազգ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի:


Ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի նաեւ հայությունը՝
Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, ով, ի դեպ, այդ իրավունքը
վաստակել է քաղաքակրթական հարուստ անցյալով, ստեղծագործ ներկայով եւ
ապագայի նկատմամբ լուսավոր հավատով:

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, այսինքն՝ Արեւմտյան
Հայաստանի հայությունը, տարածաշրջանում վերահաստատվել է 1894-1923 թթ-ին՝
թուրքական երեք կառավարությունների կողմից, իր նկատմամբ իրականացված
ցեղասպանության ու բռնագաղթի ծրագրված հանցագործ քաղաքականության
հետեւանքով, որը 1915 թվականի մայիսի 24-ին դատապարտեցին Մեծ Բրիտանիան,
Ռուսաստանը եւ Ֆրանսիան՝ դա որակելով, որպես <<հանցագործություն
մարդկայնության դեմ>>:

Նշենք, որ 1920 թվականի հունվարի 19-ին, հայութեան պահանջներին ի պատասխան,
Խաղաղության Վեհաժողովի Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը.
ա) Հայկական պետութեան կառավարությունը <<դե ֆակտո>> ճանաչվում է, որպես 2 կառավարություն:

բ) Այս ճանաչումը նախապես չի որոշում տվյալ պետութեան հնարավոր սահմանների
հարցը:

Նշենք, որ 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվեց
կոնֆերանսին՝ տեղեկացնելու «Խաղաղության պայմաններին»: Դաշնակից ուժերի մեջ էր
նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների»
նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստան
պետությունը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը
ճանաչված է նաեւ «դե յուրե»:

Նշենք, որ Միջազգային ընկերակցության կողմից՝ 1920-ական թվականներին, ճանաչվել
եւ հաստատվել են հայության իրավունքները Բնօրրան Հայրենիքի նկատմամբ, բայց չեն
իրականացվել: Դա այդ ժամանակաշրջանում գործող Միջազգային ընկերակցության մեծ
բացթողումն էր, որը հնարավոր է թելադրված էր նեղ շահադիտական ռազմա-
քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով: Սակայն նույն սխալը, նույն հետեւանքներով
աններելի է կրկնել այսօր, տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների համար
պատմական այս բարդ ժամանակահատվածում, նկատի առնելով այն հանգամանքը, որ
կայուն խաղաղություն եւ խաղաղ համագործակցություն հաստատելու համար
անհրաժեշտ է կյանքի կոչել եւ վերջնականապես հանգուցալուծել տարածաշըրջանում
առկա մի շարք բարդ խնդիրներ, այդ թվում՝ Հայկական Հարցը:

Հետեւաբար, Արտերկրի հայության, մասնավորապես Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի,
այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայության՝ հիմնախնդիրները լուծելու համար
առաջարկում ենք.

-կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայության Բնօրրան Հայրենիք
վերադառնալու իրավունքը՝ դրանից բխող իրավական - քաղաքական բոլոր
պարտավորություններով եւ իրավունքներով հանդերձ, այդ թվում՝ անկախ պետության
հաստատման, հաշվի առնելով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի
22-ին կայացրած Իրավարար վճիռը եւ այդ վճռով Հայաստանին հատկացված տարածքը,
որը բռնազավթված է առ այսօր:

-կյանքի կոչել եւ իրականացնել Կիլիկիային անհապաղ անկախություն շնորհելու
իրավական - քաղաքական դրույթը, հաշվի առնելով՝ 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի
Անկախության մասին հռչակագիրը եւ ՄԱԿ-ի 1968 թ. <<Գաղութային երկրներին
անհապաղ անկախություն շնորհելու մասին>> կոնվենցիան:

-կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի
տարածքի ապառազմականացումը, հաշվի առնելով՝ 3

-2011 թվականին մարտի 29-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան
Հայաստանի Վտարանդի Կառավարության Որոշումը <<Արեւմտյան Հայաստանի հայերի
եւ Արեւմտյան Հայաստանի՝ մշտական, զինված, դրական չեզոքության
քաղաքականություն ընտրելու մասին>> հայտարարությունը,
-եւ 2011 թվականի սեպտեմբերի 14-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ՄԱԿ-ի անվտանգության
խորհրդին ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում էր կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ
նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային
Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության չեզոքության
որոշման հիման վրա՝ ապառազմականացնել Կիլիկյան Հայաստանի եւ Արեւմտյան
Հայաստանի տարածքը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ`
Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ՝
Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

24-ը մարտի, 2014 թ

No comments:

Post a Comment