Որոնում/search

9.1.14

Բաղանիս-Ոսկեպար

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար գյուղերի միջև ընկած միջպետական ճանապարհը, որը փակ էր անցյալ տարվա նոյեմբերի 1-ից. անվտանգության նկատառումներով, այսօր վերջապես բոլորիս ջանքերով բացվեց.. մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, և երթևեկությունը կատարվում է հիմնական ճանապարհով: 
Մաղթում եմ անվտանգ երթևեկություն:
ՀՀ Տավուշի մարզի
Բաղանիս համայնքի ղեկավար 
Նարեկ Սահակյան

Նարեկ Սահակյանի Facebookի էջում սա կարդալուց հետո մոտս ԷԼԻ վախ մտավ.. 
''էլի պատահարներ են լինելու էլի զոհեր .. թրքի պոստերը ու ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ամեն հնարավորություն ունենալուց կկրակեն առանց նայելու թե ում վրա են կրակում..''
Երևի իմ նման վախկոտներ շատ կգտնվեն որ կասեն ''թող փակ մնա ճանապարհը.. ուրիշ ճանապարհ օգտագործեք'' մենակ թե զոհեր չլինեն..
Ցավոտ իրականություն.. իմ նման վախկոտները Բաղանիսից ու Ոսկեպարից շատ հեռու են.. հեռու ենք գյուղերի հոգսերից.. առօրյա ապրելակերպից... մենք ''հիշում ենք'' գյուղե ինչ որ դեպքից հետո ու էլի մոռանում.. իսկ գյուղացին ապրում ա.. մեզ վախկոտներիս համար անհասկանալի մթնոլորտում.. ամեն օր ապրում ապրում ա ու չի արտագաղթում
Արդեն մի քանի սերունդ ապրում ա նման պայմաններում .. բնական ա գյուղով չեն հեռանա .. համայնքապետի բառերը մեջբերեմ ''Բաղանիցի վառելահողերի ու արոտավայրերի 60%ը գտնվում ա հենց այս հատվածում..Եթե ճանապարհը չբացվեր այդ տարածքները մնում էին անօգտագործելի.. Ճանապարհի բացելը մեր համար կենսական նշանակություն ունի..'' 

Հիմա հասկանում եմ որ սա ճիշտ որոշում ա.. ու ամենակարևորը ազատագրական պատերազմի հաղթանակածի դիրքորոշում ա .. 
Իմ նման վախկոտները ցավոք չեն կիսում ձեր առօրյա հոգսերը.. մենք տեղյակ չենք.. իսկ դուք ամեն օր սոցիալական խնդիրներից բացի նաև հաղթահարում եք թրքաթաթարի ներկայությունը.. ու դիմադրելով ապրում եք նման մթնոլորտում .. ամեն մեկը մի հերոս..
Կեցցեք սիրելիներ
Անվտանգ երթևեկություն ու խաղաղ գիշեր ձեզ

No comments:

Post a Comment