Հոգնել եմ արդեն ես ամեն ինչից,
Առաջին հերթին ինքս ինձանից:
Առավել ևս հոգնել եմ կյանքի
Այս միապաղաղ անդարձ ընթացքից,
Անտարբերության ցավոտ հարվածից
Իրականության խեղդող ծիծաղից:
Հոգնել եմ նաև այստեղ կամ այնտեղ
Կամ մեկի հանդեպ, սխալ չանելու`
Ոչինչ չանելու անիմաստ վախից...
Չեմ ուզում խոսել,
Չեմ ուզում լսել,
Չեմ ուզում նույնիսկ ես արդեն լացել:
Եվ ծիծաղելն էլ չի հրապուրում,
Քանզի ծիծաղի առիթի դեպքում
Մինչև վերջ բացվել չեմ կարողանում:
No comments:
Post a Comment