Որոնում/search

25.1.14

իմ սպասումները պատարագից .. խառը մտքեր

Արդեն տարուց ավել ա ոչ մի հայկական միջոցառման չեմ մասնակցել ու չեմ կազմակերպել (հայկական հետքը բաժնում դա զգացվում ա.. երբ բլոգս նոր էի սկսել գրել ոչ մի միջոցառում բաց չէի թողնում .. բուն պատակս դա էր.. լուսաբանել հայկական հետքը երկրում որտեղ ապրում եմ )
Վերջի տարվա բոլոր միջոցառումները եղել են օտար ազգերի համար Հայաստանի շուրջ.. լռիվ կտրվել չէի կարող.. իսկ օտար ազգերի համար կազմակերպելն ավելի հեշտ ա..  շատ պարտաճանաչ են .. ու իրենց պարտավորված չեն զգում .. այսինքն գալիս են եթե հետաքրքիր ա իրենց :) իսկ դա արդեն լռիվ ուրիշ մթնոլորտ ա ստեղծում

Բայց մեր հայերիս հավաքների ջերմությանը ոչինչ չի փոխարինի.. լռիվ ուրիշ աշխարհ ա
 ու հասկանալի ա մենակ մեզ.. դրսում ապրող հայերիս .. են որ արդեն 15 տարի ա դրսում էս բայց դեռ Հայաստանում էս.. որ աղբարական բառբան չունես բայց հայերենն էլ կլորացնելով ա ստացվում .. :)
Կարոտս իմ սանիկներով ու հայ ծանոթներով եմ հագեցնում :) Սիրում եմ մեր քեֆերն ու հավաքները.. ուժ ա տալիս ..
Ընթացքում շատ եմ Եվրոպայով ման եկել ծանոթացել եմ Եվրոպական երկրների հայ համայնքների հետ (մեկանբանությունները նկարներն ու վիդեոները շուտով կդնեմ ).. չկա չարիք առանց բարիք :)

Հայկական դեսպանատունը մեկ ու մեջ միջոցառումներ ա կազմակերպում Կոպենհագենի կղզում.. որոնց մասնակցել ես չեմ կարող (մի տարուց ավել..). քանի որ տարաձայնություններ ունեմ Կոպենհագենի հայկական համայնքի ղեկավարության հետ.. իսկ միջոցառումները հիմնականաում լինում են համատեղ Կոպենհագենի հայ համայնքի հետ
Վերջին միջոցառումը որտեղ ներկա եմ եղել Դորիանսի համերգն էր.. մինչև վերջ նեռվերս չմնացի.. արագ նկարեցի են ինչ ինձ պետք էր ու դուրս եկա

Կիրակի օրը պատարագ ա մեր կղզում..
սա 2 դեպքն ա որ դեսպանատունը միջոցառում ա կազմակերպում մեր համար.. Յուլլանդում ապրող հայերիս համար.. (կարդալ առաջին միջոցառման մասին Fashion Road)

Սպասումներ շատ ունեմ.. :) մի քանիսը գրեմ
հույսով եմ որ

  • սադրող հյուրեր չենք ունենա Կոպենհագենի համայնքից..
  • Յուլլանդում ապրող մեծ հայկական համայնքը կընդունի հրավերը ու կներկայանա պատարագին.. կարդալ Սուրբ Ծննդյան Պատարագի մասին (Århus)
  • պատարագի ժամանակ կհիշեն Բաքվի ջարդերի ժամանակ զոհվածներին.. գոնե երկու բառով նրանց կհիշեն էս օրերին կարդալ Baku.. 13- 20.01.1990
  • մեր հերոսին` Արմեն Հովհաննիսյանի համար էլ աղոթք ու մոմավառություն կկազմակերպվի կարդալ Արմեն Հովհաննիսյանի մասին
  • շատերի համար սա առիթ կլինի հավաքվելու հայկական միջոցառմանը անկախ հավատքի առկայությունից 
  • եկեղեցուն կհաջողվի միավորել մեզ .. ստեղծել հավատքով լի մթնոլորտ .. մթնոլորտ որտեղ տեղ կա համ հավատացիալներին համ էլ իմ նման հայերին ովքեր հավատում են ազգի զորությանը անկախ հավատքի դավանանքից .. հեթանոց, ֆռանկ. հայ առաքելական թե հեմշիլ.. կարևորը ՀԱՅ  
Կիրակի պատարագից հետո կամփոփեմ

No comments:

Post a Comment