Որոնում/search

29.1.14

Հունվարի 19-20 /Էդիկ Դադամյան, Սարգիս Թանանյան(+3 foto)

ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստից հետո, ''Գարեգին ՆԺդեհ'' մեդալներով պարգևատրվեցին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցրած մեր զինվորները


''Հի՞նչ պատմեմ, դե հարձակվել են, մենք ենք էլ մին լավ հակահարված ենք տվալ, մեր հողը պաշտպանել: 
Մի 40 րոպեի չափ կռիվ տվինք ու պրծանք էլի, որ ասիմ վախ չկար, սուտ կլինի, բայց կարողացանք հավաքվել: 
Էդ դրանց աֆիցեռներին պիտի սամասուդ անինք, թա չէ 18-20 տարեկան զինվորը մեղքդ ա կյամ, բայց դե, որ մեր վրա կրակում են, ստիպված սատկացնում ենք, բա հի՞նչ անինք: 
Հունվարի 20ին լավ արյունլվիկ ենք արալ, նրանց կողմի դաշտում չափից դուրս շատ արյուն էր թափված, որը մի քիչ սփոփում է Արմենի մահը, չնայած դրանք 18 տարեկան չէին''
Էդիկ Դադամյան
''Մենք ամեն ինչ էլ ունենք, կարևորը միշտ զգոնություն և խիզախություն ունենանք: Մենք միշտ պատրաստ ենք պահելու մեր սահմանը''
Սարգիս Թանանյան
''Բոլորը պիտի պոստ պահեն, բոլորը..''
Էդիկ Դադամյան
p.s. ուզում եմ նշեմ որ նույն ''Գարեգին Նժդեհ'' մեդալից ունի նաև բանակում չծառայած Էդուրադ Շարմազանովը..

No comments:

Post a Comment