Որոնում/search

1.11.13

Ծրագրավորող կանանց LANն ու WАNը նույնն ա չէ՞

Ուրբաթ առավոտ` 7:15
Անձրևոտ ու մռայլ եղանակ.. չի հասկացվում լույսը նոր ա բացվում թե՞
Լսարան.. 48 կիսաքուն դեմքեր.. ինֆորմատիկա.. spyware & firewall ..
շշուկով ինչ որ խոսակցություն..
էլի վերջերից ինչ որ անծանոթի ծանոթ ձայն ա պատմում.. համեմատում
''Կանայք ընկնելուց միշտ փորձում են մազերը ուղել.. վախը թաքցնելով ու ժպտալով, դանդաղ մի կողմից մյուս կողմ շարժելով ներքև են իջնում..ընթացքում համոզվելով որ բոլորը տեսան` կին ա ընկնում.. առանց շտապելու շատ դանդաղ.. կարելի ա համեմատել  սիրամարգի ամենափոքր փետուրի հետ.. շատ դանդաղ ու էլեգանտ.. իսկ տղամարդիք միանգամից են ընկնում ..ու ԲՈՒՄ..''

Բումը մեզ բոլորիս հետ բերեց լսարան . LAN.. SSID ..bouncing
կիսաքուն դեմքերը աշխուժացան.. անհասկանալի հարցականներ առաջացան դեմքերին.. մի կողմից bouncing մյուս կողմից հանգիստ չէր տալիս կանացի փետուրի համեմատումը տղամարդկային ԲՈՒՄի հետ..

լարվածությունը շատանում էր ամեն վարկյան.. հեսա.. հեսա կպոռտկա.. հեսա լռությունը կվերջանա..վարկյանները ժամերի վերածվեցին.. ինչ որ մեկը վերջից սկսեց.. ու սկսվեց` աջից ձախից ու միանգամից մի քանի կողմերից ու անկյուններից լսվեց պոռտկոցը


''Դիսկրիմինացիա ա ''
''Ես միշտ ԲՈՒՄ  (ձեռքի հարված սեղանին)եմ ընկնում
''Պահ ''
LANն ու WАNը նույնն են չէ՞ 
''Սա ուզում ա ասի մենք միշտ պետք ա նիհար լինենք, իսկ տղամարդիք ..''
''Ես տենց չեմ ընկնում''
''Կանայք ուժեղ են...''
''Ըստ մեր սահմանադրության մեր իրավունքները նույնն են..''
''Մենք թույլ չենք իրանցից''
''Ոչ մի տարբերություն չկա''
''Ես ամուսնուցս ուժեղ եմ..''
''Էս քանի տարի իզուր ենք կռվել մեր իրավունքների համար հա՞ ''

ԲՈՒՄ կանանց բողոք/նիստը սպառեց իմ սիրելի ՄԱՐԴավարժի Peer to peerին վերաբերյալ հարցը..
Լսարանի տղամարդկանց դեմքերին ժպիտ առաջացավ.. old P2P.. :o)
ԲՈՒՄ կանայք սկսեցին googleին հարցեր տալ` who's  Pier? LANն ու WАNը նույնն են չէ՞ 

No comments:

Post a Comment