Կարեն Վարդանյանն ընդգծել է, որ Դանիայի հետ նախնական պայմանավորվածությամբ ամսական արտադրվելու է 10 միավոր ԱԹՍ։
Ծրագրվում է, որ Դանիան դրանք կկիրառի գյուղատնտեսական հետազոտությունների և ցանքատարածությունների օդային նկարահանման համար։ «Դա Հայաստանի համար մեծ քայլ է, ինչը թույլ կտա դուրս գալ անօդաչուների միջազգային շուկա՝ դառնալով անդրանիկ քայլն այս ուղղության զարգացման նպատակով արտերկրյա գործընկերներ փնտրելու ճանապարհին»,_վստահեցրել է միության գործադիր տնօրենը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արտադվող ԱԹՍ-ները կարող են օգտագործվել պաշտպանական նպատակներով ևս, օրինակ՝ ավտոճանապարհների համայնապատկերային տեսանկարահանման համար։
Վարդանյանի խոսքերով՝ ուղղության զարգացման համար իրենց միությունը վերապատրաստում է դպրոցականներին ռոբոտային տեխնիկայի բնագավառում։ Արդեն իսկ գործում է թվով 55 խմբակ, որտեղ նորարարական տեխնոլոգիաների գծով վերապատրաստում են անցնում ոչ միայն ավագ դպրոցի, այլև 5-10-րդ դասարանների աշակերտները։
No comments:
Post a Comment